TOP նոր
» » » Պղնձի միջազգային գները շարունակում են անկումը Չինաստանի պատճառով

Պղնձի միջազգային գները շարունակում են անկումը Չինաստանի պատճառով

23-09-2015, 11:55 Դիտումներ: Բիզնես » Ցուցանիշներ
23 Սեպտեմբեր 2015, 11:55 - NovostiNK
Պղնձի միջազգային գները շարունակում են անկումը Չինաստանի պատճառով
Նախօրեին մետաղի միջազգային գները հերթական նվազումն են արձանագրել՝ գրանցելով միջինը 4% անկում, ինչը 2008թ նոյեմբերից ի վեր վատագույն ցուցանիշն է:

Ինչպես հայտնում է MINING.com-ը, արդյունաբերական մետաղների շարքում պղնձի գների նվազումը առաջատարն է եղել, մոտ 2%, իսկ ցինկի գները հասել են վերջին հինգ տարիների մինիմումին՝ Չինաստանի տնտեսական աճի բացասական ակնկալիքների պատճառով: Պղնձի արտահանումից ուժեղ կախում ունեցող Չիլիի եւ Զամբիայի տնտեսությունները մեծ վնասներ են կրել:

Պղնձի միջազգային գները շարունակում են անկումը Չինաստանի պատճառով


Մասնագետները գնահատում են, որ պղնձի եւ այլ մետաղների գները անկում են արձանագրում չինական տնտեսության աճի տեմպերի դանդաղեցման պատճառով՝ մի կողմից, իսկ մյուս կողմից՝ տնտեսական աճ են սկսել ապահովել այն ոլորտները, որոնք պահանջում են ավելի քիչ ներկրվող օգտակար հանածոներ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS