TOP նոր
» » » 2016 թ. 11 ամիսներին Հայաստանում արտադրվել է 1 712 պլանշետ և 1453 բջջային հեռախոս

2016 թ. 11 ամիսներին Հայաստանում արտադրվել է 1 712 պլանշետ և 1453 բջջային հեռախոս

16-01-2017, 12:07 Դիտումներ: Բիզնես » Ցուցանիշներ
2016 թ. 11 ամիսներին Հայաստանում արտադրվել է 1 712 պլանշետ և 1453 բջջային հեռախոս

16 Հունվար 2017, 12:07 - NovostiNK
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2016թ. հունվար-նոյեմբերին արտադրվել է 1 712 պլանշետ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8.9 անգամ:

Նշենք, որ 2015թ-ի հունվար-սեպտեմբերին արտադրվել է 193 պլանշետ:

Ինչ վերաբերում է հեռախոսներին, ապա 2016 թ-ի 11 ամիսներին մեր երկրում արտադրվել է 1453 բջջային հեռախոս: Հիշեցնենք, որ հայկական հեռախոսների՝ «Արմֆոն»-ի (Armphone) վաճառքը սկսվել է նախորդ տարվա հունիսից: Մինչ այդ հեռախոսներ Հայաստանում չէին արտադրվում:

Նշենք նաև, որ «Արմթաբ» պլանշետների, «Արմֆոն» հեռախոսների արտադրությամբ և գիտահետազոտական ծրագրերի մշակմամբ զբաղվում է «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» («Technology and Science Dynamics Inc./Armtab Technologies») ընկերությունը:

Միևնույն ժամանակ համակարգիչների արտադրությունը կրճատվել է 41.4%-ով. նախորդ տարվա հունվար-նոյեմբերին արտադրվել է 914 հատ համակարգիչ՝ 2015 թ-ի 1560-ի դիմաց:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS