TOP նոր
» » » Աշխարհի ամենաանվտանգ երկրների վարկանիշում տարածաշրջանում Հայաստանը երկրորդն է, Վրաստանը՝ առաջատար

Աշխարհի ամենաանվտանգ երկրների վարկանիշում տարածաշրջանում Հայաստանը երկրորդն է, Վրաստանը՝ առաջատար

31-01-2019, 11:12 Դիտումներ: Բիզնես » Ցուցանիշներ
31 Հունվար 2019, 11:12 - NovostiNK
Աշխարհի ամենաանվտանգ երկրների վարկանիշում տարածաշրջանում Հայաստանը երկրորդն է, Վրաստանը՝ առաջատար

Տարածաշրջանում Հայաստանը երկրորդ տեղում է՝ աշխարհի ամենաանվտանգ երկրների վարկանիշում: Այս մասին ասվում է Global Finance-ի ամերիկյան հրատարակության կողմից հրապարակված վարկանիշային աղյուսակում:

Վրաստանը տարածաշրջանում առաջատարն է, 128 երկրների շարքում զբաղեցնում է 49-րդ տեղը: Երկիրը ստացել է 9.68 միավոր:

Հայաստանը զբաղեցնում է 62-րդ հորիզոնականը, Ադրբեջանը 71-րդն է, Թուրքիան՝ 107-ը, իսկ Ռուսաստանը 108-րդ տեղում է:

Գնահատումն արվել է՝ հաշվի առնելով այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են հակամարտության հնարավորությունը, տնտեսական զարգացման մակարդակը, բնական աղետների հավանականությունը և քաղաքացիների պաշտպանվածությունը:

Վարկանիշային աղյուսակի առաջին տեղում է Իսլանդիան: Աշխարհի ամենաանվտանգ երկրների լավագույն հնգյակում Իսլանդիային հաջորդում են Ավստրիան, Պորտուգալիան, Ֆինլանդիան և Շվեյցարիան:

Ամենավատ արդյունքն ունեն Նիգերիան, Սալվադորը, Գվատեմալան, Եմենը և Ֆիլիպինները:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS