TOP նոր
» » » Հայաստանում կա 60-70 հազար ծայրահեղ աղքատ անձ

Հայաստանում կա 60-70 հազար ծայրահեղ աղքատ անձ

26-03-2019, 11:55 Դիտումներ: Բիզնես » Ցուցանիշներ
Հայաստանում կա 60-70 հազար ծայրահեղ աղքատ անձ

26 Մարտ 2019, 11:55 - NovostiNK
Հայաստանում ծայրահեղ աղքատությունը կազմում է մոտ 2.3 տոկոս:

Այս մասին կենսաթոշակի նվազագույն շեմ սահմանելու մասին օրենքի ներկայացմանն Ազգային ժողովում նիստում պատգամավորների հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց երկրում ծայրահեղ աղքատների քանակով:

«Ծայրահեղ աղքատությունը երկրում կազմում է մոտ 2.3 տոկոս: Բայց սա չի նշանակում, թե բոլոր ծայրահեղ աղքատների տեղը պետությունը գիտի: Մոտ 60-70 հազար անձ Հայաստանում ծայրահեղ աղքատ է: Սակայն բոլորը չէ, որ կենսաթոշակառուներ են: 2.3 տոկոսի մի չնչին մասն է, որ կենսաթոշակառուներն են: Միաժամանակ՝ կենսաթոշակառուների շրջանում աղքատության ռիսկը շատ ավելի բարձր է` հաշվի առնելով աշխատանքային եկամուտներ գեներացնելու հնարավորության սահմանափակումը»,-նշեց Սաիյանը:

Նա տեղեկացրեց, որ կենսաթոշակի չափի 1 000 դրամով բարձրացումը ենթադրում է շուրջ 5 մլրդ դրամ լրացուցիչ ծախս: Սաիյանը շեշտեց, որ օրենքում ամրագրված է հստակ նպատակ` ապահովել առնվազն գնաճի նկատմամբ առաջանցիկ կենսաթոշակի միջին չափի աճ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS