TOP նոր
» » Թուրքերը չեն ներում իրենց պարտվողներին. նրանք մեծարում են իրենց հաղթողներին

Թուրքերը չեն ներում իրենց պարտվողներին. նրանք մեծարում են իրենց հաղթողներին

8-11-2013, 12:05 Դիտումներ: Այլ
Թուրքերը չեն ներում իրենց պարտվողներին. նրանք մեծարում են իրենց հաղթողներին
8 Նոյեմբեր 2013, 12:05 - NovostiNK
Իրեն բյուզանդական ժառանգորդ և ուղղափառ քրիստոնեության կայսերականության հավակնորդ համարող Ռուսաստանին թերևս արժի հիշել, թե ով կործանեց Բյուզանդիան: Շուտով լրանում է այդ հայտնի իրողության վեց հարյուրամյակը: Արդյո՞ք չի մոտենում «Բյուզանդական ժառանգորդ» կայսրության՝ բյուզանդական վախճանի կրկնությունը: Ի դեպ, Բյուզանդական կայսրությունն էլ, իր վախճանից առաջ, ներշնչված էր իր կրոնական առաքելության պատրանքներով, և երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու փոխարեն զբաղված էր ինքնահիացումով: Կրոնական ունիֆիկացիայի ախտով տառապող Բյուզանդիան կործանվեց՝ իր հետ կործանելով իր տարածքի ժողովուրդներին: Ասում են, որ պատմությունը կրկնվում է: Կարսի տխրահռչակ պայմանագիրը թուրքերին նվիրող Մեդվեդևի զավակները մտածելիք ունեն. թուրքերը չեն ներում իրեն պարտվողներին: Նրանք մեծարում են իրենց հաղթողներին:

Հրանուշ Խառատյան

Հիշեցնենք, որ Ռուսական Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը անդրադարձել է նոյեմբերի 4-ին «Ռուսական քայլերթի» ժամանակ ազգայնականների կողմից օտարազգիների վրա հարձակման դեպքերին՝ մասնավորապես ասելով.

«Եթե Ռուսաստանը նախատեսում է իրեն որպես գլխավորապես ռուս մշակույթի և քրիստոնեական արժեքներով պետություն պահպանել, ապա ապրել այնպես, ինչպես հիմա է ապրում, նրան մնում է մի քանի տասնյակ տարի: Քանի որ մի քանի տասնյակ տարի հետո ներկայիս դինամիկայի դեպքում Ռուսաստանը գլխավորապես կլինի ոչ ռուսների պետություն, և ոչ թե պարզապես ոչ ռուսների, այլ մահմեդականների երկիր: Եվ այսպես կլինի, եթե նույնիսկ վիզային ռեժիմ մտցվի: Վիզաներն այստեղ ոչ մի կապ չունեն. ես կխոսեմ հենց Ռուսաստանի մեջ առկա միջէթնիկական կեղտի մասին, այլ ոչ թե ներգաղթյալների: Ռուսների համար իրենց հայրենիքը ներկայիս տեսքով պահպանելու համար չկա այլ ճանապարհ, քան ավելի շատ ծննդաբերելը: Իրենցից չքշել, չվախեցնել, մետրոյում հարձակման չենթարկել, այլ ներքաշել մեկ միասնական, դեռ գոյություն չունեցող բոլոր ոչ ռուս ազգերին, ովքեր ծնվել և մեծացել են այս հողում, ռուսական մշակութային զանգվածի մեջ:

Մեր պատմությունը, մեր արժեքները, մեր առաջին ու կարևոր լեզուն` այս ամենը պետք է լինի միասնական, չընդհատվող, անդառնալի և պետք է կախված չլինի այն բանից, թե ով է ցույցերի ժամանակ կամ ամբիոնից առավել բարձր գոռում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS