TOP նոր
» » » Էրմիտաժի տնօրեն. Երկու տարուց կշարունակենք պեղումները Հայաստանում

Էրմիտաժի տնօրեն. Երկու տարուց կշարունակենք պեղումները Հայաստանում

16-10-2013, 12:32 Դիտումներ: Այլ » Մշակույթ
16 Հոկտեմբեր 2013, 12:32 - NovostiNK
Էրմիտաժի տնօրեն. Երկու տարուց կշարունակենք պեղումները ՀայաստանումԵրկու տարի հետո ռուս հնագետները կմիանան Կարմիր բլուրում պեղումներ իրականացնող իրենց հայ գործընկերներին:
«Հիմա այնտեղ արդեն նոր մեռյալ քաղաք է հայտնաբերվել, որի վրա աշխատում են մեր հայ գործընկերները»,- նշել է Էրմիտաժի պետական թանգարանի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին:

Եվս մեկ համատեղ նախագիծ է ուրարատական հուշարձանների վերաբերյալ բոլոր տվյալների հրապարակումը: «Դեռեւս այդպիսին չկա, եւ մենք քննարկում ենք նոր նախագիծը Հայաստանի գիտությունների ակադեմիայի հետ: Դրա համար մենք պետք է տվյալների բազա հավաքենք եւ այն թվայնացնենք»,-ընդգծել է Պիոտրովսկին:

Բացի այդ, ռուս պատմաբանները եւ հնագետները նախատեսում են ընդլայնել համատեղ աշխատանքը հայ գիտնականների հետ՝ քրիստոնեական Արեւելքն ուսումնասիրելու հարցում: «Այստեղ մտնում են եւ Հայաստանը, եւ Բյուզանդիան, եւ Եգիպտոսը, եւ Ռուսաստանի հարավը: Այս բոլոր տարածքները մենք համարում ենք ուսումնասիրության օբյեկտ»,-հավելել է ռուս գիտնականը:

Հիշեցնենք, որ Կարմիր բլուրի պեղումներին սերտորեն կապված է Միխայիլ Պիոտրովսկիի հոր՝ հնագետ, դասական ուրարտագետ Բորիս Պիոտրովսկիի անունը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS