TOP նոր
» » » Երիտասարդ հայ դաշնակահարները՝ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի նախաշեմին

Երիտասարդ հայ դաշնակահարները՝ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի նախաշեմին

6-05-2014, 10:39 Դիտումներ: Այլ » Մշակույթ
Երիտասարդ հայ դաշնակահարները՝ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի նախաշեմին
6 Մայիս 2014, 10:39 - NovostiNK
Դաշնամուրի հայ երիտասարդ վարպետները Շողեր Հովհաննիսյանը Շուշանիկ Հովակիմյանը, Լևոն Մանասերյանը Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի նախաշեմին ելույթ են ունենալու Գաֆէսճեան արվեստի կենտրոնում: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին ԳԱԿ-ից:

Հունիսի 6-ից 14-ը Երևանում անցկացվող Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը առաջին անգամ մեկնարկել է 2003թ-ին՝ մեծ կոմպոզիտորի 100-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակներում: Մրցույթը ուղղված է «դաշնամուր», «ջութակ» և «թավջութակ» մասնագիտություններով շնորհալի երիտասարդ երաժիշտների բացահայտմանը:

Այս տարի մրցույթին կարող են մասնակցել ցանկացած ազգության այն դաշնակահարները, ովքեր ծնվել են 1981թ. հունիսի 6-ից 1998թ. հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում:

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի արդյունքում և անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է: 2010 թվականից մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը: Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը 2013-ից դարձել է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ:


Աղբյուրը՝ Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS