TOP նոր
» » » Այս տարի «Ոսկե Ծիրան» կինոփառատոնը նվիրվում է Փարաջանովի 90 ամյակին

Այս տարի «Ոսկե Ծիրան» կինոփառատոնը նվիրվում է Փարաջանովի 90 ամյակին

6-05-2014, 16:10 Դիտումներ: Այլ » Մշակույթ
6 Մայիս 2014, 16:10 - NovostiNK
Այս տարի «Ոսկե Ծիրան» կինոփառատոնը նվիրվում է Փարաջանովի 90 ամյակին
Հուլիսի 13-20-ը Երևանում 11-րդ անգամ կանցկացվի «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը: Կինոփառատոնը տարեց տարի ընդլայնում է իր հնարավորությունները: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ փառատոնը հատկապես կարևոր է այն առումով, որ այն խրախուսում է երիտասարդներին։

««Ոսկե Ծիրանը» միայն կինոփառատոն չէ: Այն մեր առօրյան է, քաղաքը, որն այդ օրերին կերպարանափոխվում է»,-նշեց նախարարը՝ հավելելով, որ սա այն եզակի դեպքերից մեկն է, երբ փառատոնը հավատարիմ է մնում իր սկզբունքներին։

Նշենք, որ այս տարի «Ոսկե Ծիրան» 11-րդ կինոփառատոնը նվիրված է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 90-ամյակին։ Այդ նպատակով փառատոնի բացումը և փակումը կազմակերպիչները որոշել է անցկացնել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Ի դեպ՝ կազմակերպիչները երկմտում են, թե Փարաջանովի որ ֆիլմով բացեն փառատոնը՝ վերականգնված «Նռան գույնո՞վ», թե՞ ռեժիսորի ավելի քիչ հայտնի ֆիլմերով։

Մշակույթի նախարարը շնորհակալություն հայտնեց հատկապես փառատոնի գործընկեր «Վիվա Սել-ՄՏՍ» ընկերությանը՝ ի դեմս Ռալֆ Յիրիկյանի, և լրագրողներին՝ փառատոնը գնահատելու համար։

Ի դեպ՝ այս տարի փառատոնին 1500 և ավելի հայտ է ներկայացվել՝ շուրջ 100 երկրներից: «Ամենաշատ հայտերը՝ թվով 140, ստացել ենք Գերմանիայից, որին զիջում է Ռուսաստանիը՝ 120 հայտ: Կան հայտեր Ֆրանսիայից, Իտալիայից, Պարսկաստանից։ Հայաստանից 59 հայտ ենք ստացել»,- իր խոսքում նշեց «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS