TOP նոր
» » » Մատենադարանում տեղի է ունենալու Միսաք Գոչունյանի «Օրուան մտածումներ (1908-1913)» ժողովածուին նվիրված գիտաժողով (տեսանյութ)

Մատենադարանում տեղի է ունենալու Միսաք Գոչունյանի «Օրուան մտածումներ (1908-1913)» ժողովածուին նվիրված գիտաժողով (տեսանյութ)

13-05-2014, 13:34 Դիտումներ: Մշակույթ, Տեսանյութ
13 Մայիս 2014, 13:34 - NovostiNK
Մատենադարանում տեղի է ունենալու Միսաք Գոչունյանի «Օրուան մտածումներ (1908-1913)» ժողովածուին նվիրված գիտաժողով (տեսանյութ)
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում մայիսի 17-ին տեղի կունենա գիտաժողով` նվիրված Պոլսի «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր Միսաք Գոչունյանի (Քասիմ) «Օրուան մտածումներ (1908-1913)» ժողովածուին։ Այս մասին տեղեկացնում են Մատենադարանից:

Գիտաժողովում ելույթներ են հնչելու «Սահմանադրության վերականգնումից մինչև սահմանադրականության ավարտ (երիտթուրքերի քաղաքական հայացքների էվոլյուցիան 1908-1913 թթ.)» (պատմ. գիտ. թեկնածու, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Անուշ Հովհաննիսյան), «Օսմանյան կայսրությունում հայկական պարբերականների տպագրությունը (1908-1923 թթ.)» (հայցորդ Վերա Սահակյան ), ««Ժամանակ» և «Թանին» թերթերի բանավեճի շուրջ (1908-1914 թթ.)» (պատմ. գիտ. դոկտոր, ՀՀ ԱԳՆ սահմանակից երկրների վարչության պետ Արսեն Ավագյան), «Միսաք Գոչունյանը և Կոստանդնուպոլսի «Ժամանակ» թերթը (1908-1913 թթ.)» (ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ ԳԱԱ «Լրաբեր» հասարակական գիտությունների» հանդեսի գլխ. խմբագիր Ալբերտ Խառատյան), «Հացի և հոգու հարցը Քասիմի «Կեանքի տեսարաններ» ժողովածուում» (ասպիրանտ, ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոն, Էլինա Միրզոյան), «Միսաք Գոչունյանը սյունակագիր» («Առավոտ» օրաթերթի գլխ. խմբագիր Արամ Աբրահամյան) թեմաներով: Գիտաժողովի շրջանակներում բանասեր, «Ժամանակ» օրաթերթի խմբագիր, «Օրուան մտածումներ (1908-1913)» ժողովածուի խմբագիր Սևան Տեյիրմենճյանը հանդես է գալու «Միսաք Գոչունյանը և իր ժամանակը» թեմայով ելույթով, իսկ «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը հանդես կգա փակման խոսքով:

Հայ արձակագիր, հրապարակախոս, խմբագիր Միսաք Գոչունյանը (Քասիմ, 1863, սեպտեմբերի 16, Հալեպ - 1913, մայիսի 15, Կ. Պոլիս), սկզբնական կրթությունը մորից ստանալուց հետո ընդունվում է Կյուրինի ազգային դպրոց, ուր ընտանիքով տեղափոխվել էին 1868-ին: Հաջողությամբ ավարտելուց հետո, որպես գիշերօթիկի սան, սկսում է հաճախել Այնթապի «Կիլիկյան» ժառանգավորած վարժարանը, որն ավարտում է 1877-ին: Այս շրջանում դասընկերների հետ մեկ տարի հրատարակում է «Բյուրակն» անունով դպրոցական ձեռագիր մի թերթ: Միսաքը վարժարանն ավարտելուց հետո մտնում է առևտրական ասպարեզ` անցնելով Կեսարիա, որտեղից 1881-ին` Պոլիս, ապա Եոզղատ, կրկին Հալեպ, Քիլիս և Այնթապ:

Նրա առաջին ստեղծագործությունը անտիպ մնացած «Սնանկը» թատերախաղն է, ապա Կեսարիայից Մելիքյանի «Հայրենիք»-ին ուղարկածթղթակցությունը` Սիսակ Գոչունեան ստորագրությամբ: 1908-ի հոկտեմբերի 28-ին, իր եղբոր` Սարգիս Գոչունյանի հետ հիմնում է իր սեփական թերթը` «Ժամանակ»-ը, որի հրատարակությունը շարունակվում է ցայսօր:

Միսաք Գոչունյանը մահացել է 1913-ին: Հուղարկավորությունը տեղի է ունեցել Մայր եկեղեցում` նախկին պատրիարք Մաղաքիա Օրմանյանի նախագահությամբ և ներկայությամբ նույնպես նախկին պատրիարք Եղիշե Դուրյանի ու բազմաթիվ այլ հոգևորականների:


Աղբյուրը՝ Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS