TOP նոր
» » » «Հայակ» կինոմրցանակաբաշխության հաղթողները

«Հայակ» կինոմրցանակաբաշխության հաղթողները

14-05-2014, 10:48 Դիտումներ: Այլ » Մշակույթ
«Հայակ» կինոմրցանակաբաշխության հաղթողները
14 Մայիս 2014, 10:48 - NovostiNK
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեկ ամփոփվել են Ազգային կինոյի «Հայակ» երրորդ մրցանակաբաշխության արդյունքները:

Լավագույն խաղարկային ֆիլմ
«Փարաջանով» - Մարտուն Ադոյան, Թագուհի Կարապետյան
Լավագույն ռեժիսոր
Սերժ Ավեդիքյան, Օլենա Ֆետիսովա «Փարաջանով»
Լավագույն օպերատոր
Թամմամ Համզա «Փուշը»
Լավագույն սցենարի հեղինակ
Շողիկ Թադևոսյան, Արեգ Ազատյան «Ռոմանտիկները»
Լավագույն նկարիչ
Վլադիսլավ Ռիժիկով «Փարաջանով»
Լավագույն դերասանուհի
Լուսի Աբդալիան «Կաուչո»
Լավագույն դերասանուհի երկրորդ պլանի
Նարինե Գրիգորյան «Անպոչ ճգնավորը»
Լավագույն դերասան
Սերժ Ավեդիքյան «Փարաջանով»
Լավագույն դերասան երկրորդ պլանի
Աշոտ Ադամյան «Անպոչ ճգնավորը»
Լավագույն կարճամետրաժ ֆիլմ
«Սպիտակ գառան երազը» - Հրանտ Վարդանյան
Լավագույն վավերագրական ֆիլմ
«Նամակ մորը» - Աշոտ Սարգսյան
Լավագույն անիմացիոն ֆիլմ
«Արշալույս»- Վրեժ Քասունի
Լավագույն դեբյուտ
«Ճանապարհ» - Ալեքսանդր Բաղդասարյան
Լավագույն արտասահմանյան ֆիլմ
«Kinshasa Mboka Te»- Ռաֆֆի Աղեկյան

Նշենք, որ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը «Հայակ» մրցանակաբաշխության ընթացքում ստացել է Ռուբեն Մամուլյանի անվան հատուկ մրցանակ` համաշխարհային կինոյում ունեցած մեծ ներդրման համար:

Հիշեցնենք, որ «Հայակ» առաջին մրցանակաբաշխությունը կայացել է 2012-ին: Այն հայ կինեմատոգրաֆիստների աշխատանքների ամենամյա ստեղծագործական բաց մրցույթ է: Մրցանակաբաշխությունն ստեղծվել է ազգային կինոարտադրության խթանման ու զարգացման, նոր անունների բացահայտման, հայ հանդիսատեսին կինոթատրոններ վերադարձնելու, երկրի կինոգործիչներին համախմբելու, կինոարտադրության նոր նախագծերին օժանդակելու, ազգային կինոարտադրության լավագույն ավանդույթները պահպանելու նպատակով:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS