TOP նոր
» » » Հայկական էթնիկ ջազը և հայկական ազգային նվագարան թառը՝ Նյու Յորքում (լուսանկարներ, տեսանյութ)

Հայկական էթնիկ ջազը և հայկական ազգային նվագարան թառը՝ Նյու Յորքում (լուսանկարներ, տեսանյութ)

17-05-2014, 10:18 Դիտումներ: Այլ » Մշակույթ
17 Մայիս 2014, 10:18 - NovostiNK
Նյու Յորք-ի BMCC Tribeca Performing Arts Center համերգասրահում հնչել է հայկական էթնիկ ջազը և հայկական ազգային նվագարան թառը՝ «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնիկ ջազային խմբի կատարմամբ: Իսկ թե ինչպես է խումբը հասել Նյու Յորք, ինչ ելույթներ է ունեցել և ինչ գնահատականի արժանացել՝ Panorama.am-ին պատմեց Միքայել Ոսկանյանը:

«2013 թվականին «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնիկ ջազային խումբը էլ. նամակ ստացավ «Made in New York Jazz» մրցույթի կազմակերպիչներից: Մրցույթի հիմնադիր Միխայիլ Բրովկինը ծանոթացել էր խմբի երաժշտությանը համացանցում, հետաքրքրվել և ուղարկել մրցույթին մասնակցելու հրավեր: Խումբը որոշեց մրցույթին մասնակցել և Հայաստանը ներկայացնել Միքայել Ոսկանյանի հեղինակած «Take six » ստեղծագործությամբ»:
Հայկական էթնիկ ջազը և հայկական ազգային նվագարան թառը՝ Նյու Յորքում (լուսանկարներ, տեսանյութ)

Օնլայն քվեարկությունը տևեց մոտ մեկ տարի: Մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել ավելի քան 250 կատարող (մեծ և փոքր խմբեր, կոմպոզիտորներ, մենակատարներ) աշխարհի ամենատարբեր երկրներից: Մրցույթն անցակցվում էր տարբեր անավանակարգերով: Հայկական խումբը, մասնակցելով «small band» անվանակարգում, քվեարկության արդյունքում զբաղեցրեց երկրորդ տեղը բոլոր անվանակարգերի մեջ:
2013 թվականի աշնանը մրցույթն ավարտվեց: Մրցույթի ժյուրին ընտրեց լավագույն եռյակը և այն բոլոր խմբերին, ովքեր պետք է մասնակցեին 2014 թվականի մայիսին Նյու Յորքում կայանալիք գալա համերգին: Առաջին մրցանակը հանձնվեց Իտալիան ներկայացնող ջազային երգչուհի Անիտա Վիտալեին: Մրցույթի բարձակարգ լինելը բնորոշվում է նրա ժյուրիի անդամներով, ովքեր են շեփորահար Ռենդի Բրեքերը, սաքսոֆոնահար Ջո Լովանոն և թմբկահար Լենի Ուայթը, կարճ ասած, համաշխարհային ջազի այսօրվա կենդանի լեգենդները:
Հայկական էթնիկ ջազը և հայկական ազգային նվագարան թառը՝ Նյու Յորքում (լուսանկարներ, տեսանյութ)

Խմբին՝ Նյու Յորք հասնելու համար, աջակցություն է ցուցաբերել Հայաստանի մշակույթի նախարարությունը:

Մայիսի 3-ին BMCC Tribeca Performing Arts Center համերգասրահում կայացավ Made in New York Jazz Gala Concert -ը: Գալա համերգին մասնակցում էին երաժիշտներ Ռուսաստանից, Հունգարիայից, Չերնոգորիայից, Իտալիայից, Բրազիլիայից, Արգենտինայից և իհարկե ԱՄՆ -ից վերոհիշյալ ժյուրիի հայտնի անդամները, որոնց հետ մեկ բեմում և համատեղ նվագելն արդեն իսկ մեծ երևույթ էր բոլոր այդ մասնակիցների համար:

Հայկական էթնիկ ջազը և հայկական ազգային նվագարան թառը՝ Նյու Յորքում (լուսանկարներ, տեսանյութ)


Հայկական խումբը ներկայացավ երեք ստեղծագործությամբ: Նախ նվագեց Արման Պեշտմալջյանի «Խոնավ քար», հետո Միքայել Ոսկանյանի «Դնգլդվա» ստեղծագործությունները, այնուհետև Չերնոգորիայից ժամանած երաժիշտների հետ համատեղ նվագեցին Խուան Տիզոլի հայտնի «Քարավան» ջազ ստանդարտը: Խմբի մենակատարներից սաքսոֆոնահար Դավիթ Մելքոնյանը նվագակցեց մրցույթի հաղթող Անիտա Վիտալեին, իսկ պերկուսիոնիստ Էդուարդ Հարությունյանը նվագեց Հունգարական խմբի հետ:
Հայկական էթնիկ ջազը և հայկական ազգային նվագարան թառը՝ Նյու Յորքում (լուսանկարներ, տեսանյութ)

Խմբի ելույթը գրավեց և հետաքրքրեց թե հանդիսատեսին, թե մյուս մասնակիցներին և ժյուրիի անդամներին: Ավելին, փորձերի ժամանակ համերգի բոլոր մասնակիցները իրենց հետաքրքրությունն էին ցուցաբերում հայկական էթնիկ ջազի, հայկական ռիթմերի և հատկապես թառ նվագարանի նկատմամբ ՝ նշելով գործիքի հնչողության յուրահատկության մասին»:

Համերգից հետո խմբին մոտեցել և իր գովասանքի խոսքն է ասել Լենի Ուայթը՝ նշելով, որ Միքայել Ոսկանյան և ընկերները համերգի ամենահետաքրքիր խմբերից մեկն էր. «Նման մակարդակի ջազ երաժշտի կարծիքը արդեն իսկ մեծ ձեռքբերում է»:
Հայկական էթնիկ ջազը և հայկական ազգային նվագարան թառը՝ Նյու Յորքում (լուսանկարներ, տեսանյութ)

Համերգից հետո խմբի ղեկավար Միքայել Ոսկանյանին տարբեր առաջարկներով դիմել են պրոդյուսերներ, երաժիշտներ և փառատոնների կազմակերպիչներ:

Նյու Յորքում անցկացրած 7 օրվա ընթացքում խումբը DROM ակումբում ևս մեկ համերգ է ունեցել Նյու Յորքյան հայ համայնքի համար, այցելել է հայկական եկեղեցի, ծանոթացել թեմի առաջնորդի հետ, մասնակցել Նյու Յորքի հայտնի ջազ ակումբների jam session-երի:

Հայտնի թառահար և կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանը 2011 թվականին ստեղծեց «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնիկ ջազ / ֆոլկ ֆյուժն խումբը, որպես հարթակ ՝ ներկայացնելու իր նորարարական և ինքնատիպ երաժտական ստեղծագործությունները: Խմբի անդամները վեցն են. Միքայել Ոսկանյան (թառ), Դավիթ Մելքոնյան (սաքսոֆոն), Արման Պեշտմալջյան (դաշնամուր, ստեղնաշարային գործիքներ), Գուրգեն Ղազարյան (բաս կիթառ), Էդուարդ Հարությունյան (պերկուսիա), Մովսես Ղազարյան (հարվածային գործիքներ):



Աղբյուրը՝ Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS