TOP նոր
» » » Արտագաղթը` ճակատագի՞ր, ազգային բնավորությո՞ւն, թե՞…

Արտագաղթը` ճակատագի՞ր, ազգային բնավորությո՞ւն, թե՞…

8-11-2013, 13:05 Դիտումներ: Այլ » Մշակույթ
8 Նոյեմբեր 2013, 13:05 - NovostiNK
Արտագաղթը` ճակատագի՞ր, ազգային բնավորությո՞ւն, թե՞…Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ Հարություն Խաչատյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմի հանրային ցուցադրությունը:
Խաչատրյանը նշեց, որ ֆիլմն արտագաղթի թեման է արծարծում, եւ սա ընդամենը մեկն է իր` այս թեմայով նկարահանվող ֆիլմերից:

«Ֆիլմը ցանկանում եմ հեռւոստատեսային սարքել, որպեսզի հերոսներն էկրանից պատմեն իրենց ցավը, հիասթափությունը, դժգոհությունը Հայաստանից եւ մեզանից, պատմեն, թե ինչո՞ւ են մեկնել եւ չեն վերադառնում: Արդյոք դա ճակատագի՞ր է, ազգային բնավորությո՞ւն, ժամանակի խնդի՞ր, թե՞ բոլորը միասին»,-ասաց Խաչատրյանը` հավելելով, որ ֆիլմը հատուկ ինչ-որ փառատոնի մասնակցելու համար չէ ստեղծված, այլ` Հայաստանում ցուցադրելու համար:

Կինոգետ Զավեն Բոյաջյանը կարծում է, որ ով ծանոթ է Հարություն Խաչատրյանի կինեմատոգրաֆիական մտածողությանը եւ ոճաբանությանը, ապա կփաստեն, որ նրա ֆիլմերը չեն տեղավորվում որեւէ ժանրային սահմանման մեջ: Բոյաջյանի հավաստմամբ, Խաչատրյանը սահմանի կինոռեժիսոր է եւ պատահական չէ, որ նրա ֆիլմերից մեկը «Սահման» է կոչվում, այսինքն` Խաչատրյանն աշխատում է ժանրային սահմանագծին:

«Հարցը` ֆիլմը խաղարկայի՞ն է, թե՞ վավերագրական, լուսանցք է մղվում, քանի որ Խաչատրյանի առանձնահատկություններից մեկը ժանրային այս սահմանագծում ստեղծագործելու կարողությունն է: Այս ֆիլմը եւս նրա հիմնած ավանդույթի շրջանակում էր, եւ նույնիսկ մասնագետի համար դժվար է խաղարկայինը վավերագրականից զատել եւ ասել` գլխավոր հերոսը ե՞րբ է խաղում տեսախցիկի առջեւ, եւ երբ` ուղղակի զրուցում»,-ասաց Բոյաջյանը:

Կինոգետի կարծիքով, ֆիլմում ներդաշնակորեն մեկ մարդկային ճակատագիրը հյուսվել էր շատ ցավոտ մի թեմայի` արտագաղթին: Սակայն, Բոյաջյանի հավաստմամբ, ֆիլմում դրամատիկ տեսարանների հետ մեկտեղ հումորով ներկայացված դրվագներ էլ կային, ինչի շնորհիվ էլ այն ծանր նստվածք չի թողնում հանդիսատեսի վրա.«Հարություն Խաչատրյանի ֆիլմերն այն ֆիլմերից են, որոնց համար միջազգային ասպարեզում ամաչելու բան չունենք»:

Կինոգետ Ռոբերտ Մաթոսյանն էլ իր հերթին նշեց, որ ֆիլմը հետաքրքիր էր, եւ լուրջ ասելիք ուներ:

«Այն վավերագրականի եւ գեղարվեստականի միասնություն էր: Կարծում եմ` հետաքրքիր հերոս էր եւ սրան գումարած` արդիական հնչեղություն ուներ ֆիլմի թեման` արտագաղթը եւ ներգաղթը: Լուրջ աշխատանք է տարվել ֆիլմի վրա»,-ասաց Մաթոսյանը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS