TOP նոր
» » » Նար-Դոսի ‹‹Ես և նա››-ն հանդիսատեսին կներկայացվի ռոք-օպերայի միջոցով

Նար-Դոսի ‹‹Ես և նա››-ն հանդիսատեսին կներկայացվի ռոք-օպերայի միջոցով

21-05-2014, 14:46 Դիտումներ: Այլ » Մշակույթ
21 Մայիս 2014, 14:46 - NovostiNK
Նար-Դոսի ‹‹Ես և նա››-ն հանդիսատեսին կներկայացվի ռոք-օպերայի միջոցով
Հունիսի 14-ին և 15-ին հայ հանդիսատեսի դատին կհանձնվի Նար-Դոսի ‹‹Ես և նա›› նովելի հիման վրա ստեղծված ռոք- օպերան: Բեմադրող ռեժիսոր Արմեն Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ աշխատանքները սկսվել են դեռ անցած տարվա հուլիսից, երբ ‹‹One Armenia›› կազմակերպությունը հայտարարել էր հայ դասական ստեղծագործությունները ժամանակակից մեկնաբանությամբ ներկայացնելու մրցույթ, որտեղ էլ իրենց Էպսիդիոն թատերախումբը ճանաչվեց հաղթող:

«Երբ կարդում էի «Ես և նա»-ն, ականջներումս անընդհատ ինչ-որ երաժշտությոն էր հնչում: Այդպես որոշեցի բեմադրել հենց այս ստեղծագործությունը»,-ասաց ռեժիսորը:

Բեմադրության կոմպոզիտորն է Ռուսաստանից հրավիրված Արթուր Միտինյանը: Նա «Այաս» ռոք խմբի առաջնորդն է, աշխարհում առաջին «Բիթլզ ընդմիշտ» ռոք-բալետի հեղինակը, ով այս ստեղծագործությունը գրելիս փորձել է հնարավորինս չշեղվել հայկական երաժշտական տարրերից:

Հանդիպմանը ներկա «One Armenian» -ի անդամ Նոռա Կեյսերյանն էլ հայտնեց, որ ոչ թե One Armenian-ն ընտրեց այս ստեղծագործությունը, այլ մասնագետները ընտրեցին լավագույն վեցին, որոնցից «Ես և նա»-ն ֆեսբուքյան լայքերի միջոցով լավագույնը ճանաչվեց:

Խոսելով Նար-Դոսի նովելի ընտրության մասին` Արմեն Սարգսյանը չցանկանալով փակագծերը բացել, նշեց, որ այն սյուժետային որոշ փոփոխության է ենթարկվել: Ռոք-օպերայի մեջ ներգրաված են երիտասարդ երգիչ-դերասաններ:

Ռեժիսորի կարծիքով, ստեղծագործության այսպիսի ներկայացումը նույնիսկ յոթերոդ դասարանից ցածր երեխաներին կհետաքրքրի:

Իսկ թե ինչու հենց Պատանի հանդիսատեսի դահլիճում կներկայացվի ռոք-օպերան, նա նշեց. ‹‹Ցանկալի էր որպեսզի ներկայացումը բեմադրվեր Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, սակայն քանի որ և այդ դահլիճները և մյուս թատրոնների դահլիճները զբաղված էին, առավել հարմար գտնվեց Պատանի հանդիսատեսի թատրոնի դահլիճը››:

Ռեժիսորն ավելացրեց, որ դահլիճների զբաղվածության փաստն իրեն ավելի է ուրախացնում, քանի որ դա խոսում է այն մասին, որ մեր հանդիսատեսը ակտիվ է մասնակցում մշակութային կյանքին:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS