TOP նոր
» » » Խաչատրյանի անվան դաշնակահարների միջազգային մրցույթն ընդլայնում է աշխարհագրությունը

Խաչատրյանի անվան դաշնակահարների միջազգային մրցույթն ընդլայնում է աշխարհագրությունը

6-06-2014, 18:19 Դիտումներ: Այլ » Մշակույթ
6 Հունիս 2014, 18:19 - NovostiNK
Խաչատրյանի անվան դաշնակահարների միջազգային մրցույթն ընդլայնում է աշխարհագրությունը
Մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անվան դաշնակահարների միջազգային մրցույթն այս տարի շատ մասնակիցներ ունի, իսկ ժյուրիի կազմկոմիտեում ընդգրկված են բազմաթիվ հանրաճանաչ մասնագետներ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:

Նշենք, որ հոբելյանական 10-րդ մրցույթը մեկնարկելու է այսօր՝ կոմպոզիտորի ծննդյան օրը: Այս տարի մրցույթի նախընտրական փուլը հաղթահարել են 26 մասնակից՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Ճապոնիայից, Լատվիայից, Թայվանից, Հարավային Կորեայից, Չինաստանից, Ռուսաստանից, Հայաստանից և այլ երկրներից: Ընդհանուր առմամբ ներկայացված է եղել 50 հայտ: Առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը կստանա 15 հազար դոլար, երկրորդը` 10, իսկ երրորդը` 5 հազար դոլար մրցանակ:

«Հաղթողը կդառնա մրցույթի դեսպանն աշխարհում»,- ասաց ասուլիսին ներկա Հայաստանի պետական երիտասարդկան նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Նշեք, որ ՀՊԵՆ-ն 2007թ-ից մրցույթի պաշտոնական նվագախումբն է:

Արամ Խաչատրյանի անվան միջազգային 10-րդ մրցույթի ժյուրիի նախագահ միջազգային մրցույթների դափնեկիր Արմեն Բաբախանյանն իր խոսքում ասաց, որ ամեն տարի մրցույթն ունենում է լուրջ աճ, ընդլայնում է աշխարհագրությունը:

«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը տեղեկացրեց, որ մրցութային համերգները օնլայն ցուցադրվելու են մրցույթի պաշտոնական կայքում:

Նշենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի շնորհիվ: Մրցույթը անց է կացվում առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով և միաժամանակ հանդիսանում է մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS