TOP նոր
» » » Աննա Մելիքյանը «Կինոտավրոս»-ում լավագույն ռեժիսուրայի համար մրցանակի է արժանացել

Աննա Մելիքյանը «Կինոտավրոս»-ում լավագույն ռեժիսուրայի համար մրցանակի է արժանացել

9-06-2014, 10:00 Դիտումներ: Այլ » Մշակույթ
9 Հունիս 2014, 10:00 - NovostiNK
Աննա Մելիքյանը «Կինոտավրոս»-ում լավագույն ռեժիսուրայի համար մրցանակի է արժանացել
Ռեժիսոր Ալեքսանդր Կոտտի «Փորձություն» համր կինոնկարը արժանացել է ռուսական «Կինոտավրոս» 25-րդ բաց փառատոնի գլխավոր մրցանակին: Համր ֆիլմը նաև մրցանակ է ստացել լավագույն օպերատորական աշխատանք անվանակարգում: Այս մասին տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական կայքից:

Լավագույն ռեժիսուրայի համար մրցանակը ստացել է ռուսաստանաբնակ հայազգի երիտասարդ ռեժիսոր Աննա Մելիքյանը՝«Աստղ» ֆիլմի համար: Այս կինոնկարի գլխավոր դերակատարուհիներից Սեվերիա Յանուշաուսկայտեն արժանացել է լավագույն կին դերասանի կոչմանը: Լավագույն դերասան է ճանաչվել Ալեքսեյ Ֆիլիմոնովը:

Նշենք, որ Աննա Մելիքյանի «Ջրահարս» ֆիլմը (2007 թ.) արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում` Բեռլինի միջազգային կինոփառատոնի մրցանակի։

«Կինոտավրոս» կինոփառատոնն անցկացվել է հունիսի 1-8-ը:


Աղբյուրը՝ Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS