TOP նոր
» » » Բուքերյան մրցանակը ստացել է նորզելանդացի գրող Էլեոնորա Կատոնը

Բուքերյան մրցանակը ստացել է նորզելանդացի գրող Էլեոնորա Կատոնը

16-10-2013, 12:35 Դիտումներ: Այլ » Մշակույթ
Բուքերյան մրցանակը ստացել է նորզելանդացի գրող Էլեոնորա Կատոնը
16 Հոկտեմբեր 2013, 12:35 - NovostiNK
Նորզելանդացի գրող Էլեոնորա Կատոնը 2013թ. գեղարվեստական լավագույն անգլալեզու գրքի համար դարձել է Բուքերյան մրցանակի դափնեկիր: Կատոնը մրցանակը ստացել է The Luminaries գրքի համար, որում պատմվում է 1866թ. Նոր Զելանդիայում համաճարակի ժամանակ կատարված առեղծվածային սպանության մասին:

Հայտարարվել է, որ 28-ամյա Կատոնը դարձել է ամենաերիտասարդ հաղթողը, իսկ նրա 832 էջանոց գիրքը մրցանակի 45-ամյա պատմության մեջ հաղթած ամենածավալուն ստեղծագործությունն է:

Կատոնի վեպը դետեկտիվ ժանրում է՝ վիկտորիանական դարաշրջանի ոճով: Ուշագրավ է վեպի կառուցվածքը. ամեն մի նոր մասը կրկնակի կարճ է նախորդից:

Կատոնը 50 հազար ֆունտ ստեռլինգի կտրոն է ստացել (80 հազար դոլար): Մրցանակը հանձնել է թագաժառանգ արքայազն Չարլզի կինը՝ Քորնուոլի դքսուհի Կամիլան:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS