TOP նոր
» » » Արամ Խաչատրյանի 110-ամյակը նշել են ԱՄՆ-ում

Արամ Խաչատրյանի 110-ամյակը նշել են ԱՄՆ-ում

9-11-2013, 17:47 Դիտումներ: Այլ » Մշակույթ
9 Նոյեմբեր 2013, 17:47 - NovostiNK
Արամ Խաչատրյանի 110-ամյակը նշել են ԱՄՆ-ումԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը «Embassy Series» հայտնի կազմակերպության հետ համատեղ կազմակերպել էր համերգ-ընդունելություն՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակին:

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը նշել է, որ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների միջոցով հայ երաժշտությունն ու հայ մշակույթն ավելի ճանաչելի են դարձել աշխարհի համար: Նրա խոսքերով՝ Արամ Խաչատրյանը թողել է հսկայական երաժշտական ժառանգություն, ստեղծագործություններ, որոնք որքան հայկական, նույնքան համաշխարհային հնչեղություն ու նշանակություն ունեն:

Դեսպանությունում տեղի ունեցած միջոցառմանը հայ երիտասարդ ճանաչված դաշնակահար Րաֆֆի Բեսալյանի կատարմամբ ամերիկյան հանդիսատեսին ներկայացվել են հատվածներ Արամ Խաչատրյանի հանրահայտ ստեղծագործություններից: Ծրագրում տեղ էին գտել նաև այլ հայ կամպոզիտորների առանձին գործեր:

Միջոցառման հյուրերը բարձր են գնահատել ՀՀ դեսպանության կողմից ընձեռնված այս եզակի հնարավորությունը` ունկնդրելու հայ կոմպոզիտորների, մասնավորապես Արամ Խաչատրյանի երաժշտությունը, ինչպես նաև ճանաչելու հայ տաղանդավոր երիտասարդ կատարողի արվեստը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS