TOP նոր
» » » Թատրոնի «խելառ» նվիրյալներից շատերն աշխատում են 45 հազար դրամ աշխատավարձով. Պարոնյանի անվ. թատրոնի տնօրեն

Թատրոնի «խելառ» նվիրյալներից շատերն աշխատում են 45 հազար դրամ աշխատավարձով. Պարոնյանի անվ. թատրոնի տնօրեն

11-11-2013, 14:20 Դիտումներ: Այլ » Մշակույթ
Թատրոնի «խելառ» նվիրյալներից շատերն աշխատում են 45 հազար դրամ աշխատավարձով. Պարոնյանի անվ. թատրոնի տնօրեն
11 Նոյեմբեր 2013, 14:20 - NovostiNK
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը շահագործման է հանձնվել 1962 թվականին. այդ օրվանից շենքը հիմնանորոգման չի ենթարկվել, բեմի և շենքի հնության պատճառով շատ ներկայացումներ ուղղակի չեն բեմադրվում: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց թատրոնի գլխավոր ռեժիսոր Տիգրան Գասպարյանը:

«Թատրոնն ուներ երկու ջրագիծ, որոնցից մեկը փտածության պատճառով փակ է: Չգիտեմ՝ ինչ կլինի, եթե վնասվի նաև գործող ջրագիծը»,- ասաց նա:

Ասուլիսի մյուս բանախոս՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանն իր հերթին նկատեց, որ շենքը հիմնանորոգվել է երեք տարի առաջ: «Մեր բախտը բերեց, բարեխիղճ շինարարներ աշխատեցին մեր թատրոնում: Դրա համար շնորհակալ եմ և մշակույթի նախարարությանը, և հենց շինարարներին: Սակայն շատ վատ վիճակում է մնում բեմը, լուսային և ձայնային սարքավորումները խորհրդային արտադրության են, դրանք այլևս չենք կարողանում շահագործել»,- ասաց նա:

Անդրադառնալով հանդիսատեսի՝ թատրոն հաճախելիության հարցին՝ Կարո Շահբազյանը նկատեց, որ չնայած ազգաբնակչության սոցիալական վիճակին՝ թատերասեր հասարակությունն, այնուամենայնիվ, գալիս է թատրոն:

«Յուրաքանչյուր ներկայացման ժամանակ դահլիճը լրացվում է 38-40 տոկոսով: Սակայն չգիտեմ՝ ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ աշակերտներին թույլ չեն տալիս թատրոնների տոմսեր ձեռք բերել և գալ ներկայացումների: Երեխային, թեկուզ ստիպելով, պետք է տանել թատրոններ, օպերա, թանգարաններ, որպեսզի նա ձևավորվի որպես մշակույթը գնահատող անձ»,- ասաց նա:

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսոր Տիգրան Գասպարյանը նշեց նաև, որ իրենք տարեկան մինչև 115 ներկայացում են խաղում:

Կարո Շահբազյանն էլ նշեց, որ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը տարեկան մինչև 130 ներկայացում է ունենում. «Երեք նոր ներկայացում ունենք, այս պահին ընթանում են Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերետի և «Սիրո կամուրջ» մյուզիքլի բեմադրման աշխատանքները»:

Ամփոփելով` արվեստի գործիչները փաստեցին, որ թատերական անձնակազմի աշխատավարձերը ցածր են, սակայն ստեղծագործական գործընթացի վրա դա չի ազդում: «Մարդիկ էնտուզիազմով շարունակում են աշխատել»,- ասաց նա:

Կարո Շահբազյանի խոսքով՝ հայ թատրոնի աշխատողները գործի նվիրյալ «խելառներ» են, որոնցից շատերն աշխատում են նվազագույն՝ 45 հազար դրամ աշխատավարձով: «Նրանք ստիպված են օրական մի քանի տեղ վազել՝ մի փոքր ավելի վաստակելու համար»,- ասաց նա:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS