TOP նոր
» » » Մեկ շաբաթ թատերական կյանքը կշնչի այվազյանական թատրոնի թարմությամբ. Մեկնարկում է Այվազյանական թատերական փառատոնը

Մեկ շաբաթ թատերական կյանքը կշնչի այվազյանական թատրոնի թարմությամբ. Մեկնարկում է Այվազյանական թատերական փառատոնը

11-11-2013, 15:05 Դիտումներ: Այլ » Մշակույթ
11 Նոյեմբեր 2013, 15:05 - NovostiNK
Մեկ շաբաթ թատերական կյանքը կշնչի այվազյանական թատրոնի թարմությամբ. Մեկնարկում է Այվազյանական թատերական փառատոնըԱյսօր Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտում տեղի կունենա Այվազյանական թատերական երկրորդ փառատոնի հանդիսավոր բացումը: Փառատոնին մասնակցում են հայաստանյան գրեթե բոլոր մարզային թատրոնները: Ուղիղ մեկ շաբաթ թատերական կյանքը կշնչի այվազյանական թատրոնի թարմությամբ: Բացման օրը Երևանի «Գոյ» թատրոնը կներկայացնի Աղասի Այվազյանի «Դեկորներ» պիեսը:

Փառատոնի նպատակն է Հայաստանի և Արցախի տարածքում գործող պետական և ոչ պետական թատրոնների խաղացանկում ավելացնել ժամանակակից հայ մեծանուն դրամատուրգ Աղասի Այվազյանի պիեսների բեմադրությունները, նպաստել այդ ստեղծագործությունների հանրահռչակմանը, այվազյանական թատերական ավանդույթների հարստացմանը:

Փառատոնի ձևաչափը մրցութային է: Փառատոնի շրջանակներում ներկայացումները պայքարելու են տարվա լավագույն ներկայացում, լավագույն բեմադրիչ, լավագույն դերասան(ուհի) անվանակարգերին արժանանալու համար: Սահմանված են դրամական պարգևներ:

Նշենք, որ «Այվազյանական» 1-ին փառատոնը կայացել է 2010 թ.՝ հոկտեմբերի 18-28-ը՝ նվիրված հայ տաղանդաշատ դրամատուրգ Աղասի Այվազյանի ծննդյան 85-ամյակին:

Գրող, սցենարիստ, կինոռեժիսոր, նկարիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Պետական մրցանակի դափնեկիր Աղասի Այվազյանը հայ նորագույն արձակի նշանավոր դեմքերից է: Նրա ստեղծագործություններում միահյուսված են սովորականն ու անսովորը, հեքիաթայինն ու խորհրդավորը: Այվազյանի բոլոր հերոսները ճշմարտություն որոնողներ են:
«Պետությունը մեծագույն մշակույթ է: Եվ կան մեծագույն մշակույթ ունեցող ազգեր»,- խոսքերի հեղինակը Աղասի Այվազյանն է:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS