TOP նոր
» » » Տեղի կունենա երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունների երեկո

Տեղի կունենա երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունների երեկո

11-11-2013, 21:55 Դիտումներ: Այլ » Մշակույթ
Տեղի կունենա երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունների երեկո
11 Նոյեմբեր 2013, 21:55 - NovostiNK
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 19.00, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը «Արամ Խաչատրյան» համերգասրահում Ուսանողության համաշխարհային և Երիտասարդության միջազգային տոների առթիվ կազմակերպում է երիտասարդ կոմպոզիտորների էստրադային ստեղծագործությունների երեկո:
Կներկայացվեն երիտասարդ կոմպոզիտորներ Էդգար Գյանջումյանի, Անժելա Ստեփանյանի, Էդմոնդ Մակարյանի, Բելա Հովհաննիսյանի, ՌաֆայելՄնացականյանի ստեղծագործությունները։
Համերգը կուղեկցվի Հանրային հեռուստառադիոընկերության էստրադային սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյան)։Համերգային ծրագրի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Արամ Սաթյանը։ Երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունների երեկոյի կազմակերպմանն աջակցել է Հայաստանի կոմպոզիտորների միությունը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS