TOP նոր
» » » Գունավոր լուսանկար, քանդակներ` մուրանյան ապակուց. ՀԱՊ-ում կբացվի Տատյանա Դանիլյանցի ցուցահանդեսը

Գունավոր լուսանկար, քանդակներ` մուրանյան ապակուց. ՀԱՊ-ում կբացվի Տատյանա Դանիլյանցի ցուցահանդեսը

1-02-2015, 12:10 Դիտումներ: Այլ » Մշակույթ
Գունավոր լուսանկար, քանդակներ` մուրանյան ապակուց. ՀԱՊ-ում կբացվի Տատյանա Դանիլյանցի ցուցահանդեսը
1 Փետրվար 2015, 12:10 - NovostiNK
Հայաստանի Ազգային պատկերասրահում փետրվարի 3-ին կբացվի լուսանկարիչ, քանդակագործ, կինոռեժիսոր, բանաստեղծուհի Տատյանա Դանիլյանցի «Լույսը ներսից» ցուցահանդեսը (գունավոր լուսանկար, քանդակներ` մուրանյան ապակուց): Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Ազգային պատկերասրահի մամուլի ծառայությունից:

Հայաստանի Ազգային պատկերասրահի համար պատրաստված «Լույսը ներսից» ցուցադրական նախագիծն իր մեջ ընդգրկում է նկարչուհու միաժամանակ երկու հեղինակային ցուցադրություն, որոնք բազմիցս ներկայացվել են Ռուսաստանի և Եվրոպայի ցուցասրահներում: Խոսքը «Վենետիկ. Ջրի երեսին» և «Anima Russa/ Ռուսական հոգի» ֆոտոցուցահանդեսների մասին է, որոնց մեջ մեկտեղվել են գեղարվեստական լուսանկարը և մուրանյան ապակուց պատրաստված քանդակը: «
Վենետիկ. Ջրի երեսին» նախագիծը գեղարվեստական լուսանկարի միջոցով պատմում է ոչ միայն վենետիկյան ամենակարևոր փոխադրամիջոցի` նավակների մասին, այլև լույս-գույնի գոյության մասին վենետիկյան յուրահատուկ (ջրային, արտացոլվող) տարածության մեջ:

Երկրորդ նախագիծը, որը ներառված է «Լույսը ներսից» ցուցահանդեսում, «Anima Russa/ Ռուսական հոգին» է, որտեղ ռուսական ավանդական սառնաշաքարը, «ճանապարհորդելով» մի շարք մերձմոսկովյան հինավուրց քաղաքներով (Մոժայսկ, Զվենիգորոդ և այլն) և դառնալով նկարչուհու և ճանապարհորդության ժամանակ հանդիպած այլ մարդկանց համար խոսակցության «սուբյեկտ», ձեռք է բերում անմահության գծեր` վերածվելով մուրանյան (վենետիկյան) ապակուց պատրաստված մի քանդակի, այդպիսով իսկ միավորելով Վենետիկը, Իտալիան և Ռուսաստանը:

Ցուցահանդեը կգործի մինչև փետրվարի 15-ը:

Տատյանա Դանիլյանցն ավարտել է Մոսկվայի Սուրիկովի անվան գեղարվեստի ինստիտուտը և Պետկինոյին կից ռեժիսորական բարձրագույն դասընթացները (ռեժիսորական ֆակուլտետ): 1995թ. 3 ամիս ստաժավորում է անցել Վենետիկում տեղակայված Peggy Guggenheim Collection թանգարանում (Նյու-Յորք-ի Solomon Guggenheim Museum-ի մասնաճյուղ):

Տատյանա Դանիլյանցը 1995թ.-ից Գեղարվեստական լուսանկարիչների ռուսական միության անդամ է, Արվեստագետների միջազգային միության անդամ: «Պոեզիան տեսանյութերում» անվանակարգում իտալական «Նոսիդե» գրական մրցանակի դափնեկիր է:

Ռուսաստանում և Եվրոպայում հեղինակել է բազմաթիվ ցուցահանդես-նախագծեր` «Խցանման մեջ» (2010թ.), «Anima Russa» (2011թ.), «Վենետիկ. ջրի երեսին» (2007), «Այգու սիրտը» (2014թ.) և այլն: Հեղինակային ցուցահանդեսներով հանդես է եկել տարբեր թանգարաններում` Ռուսական պետական թանգարան, Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարան, «ՌՈՍՖՈՏՈ» թանգարան, Չելսիի թանգարան (Նյու-Յորք), Կրասնոդարի գեղարվեստի թանգարան (Կրասնոդար), Եկատերինբուրգի կերպարվեստի թանգարան, Երևանի ժամանակակից արվեստի թանգարան (Երևան): Տատյանա Դանիլյանցը մասնակցել է Ժամանակակից արվեստի մոսկովյան միջազգային բիեննալեին, մոսկովյան ֆոտոբիեննալեին և մի շարք այլ միջազգային արվեստի ցուցադրություններին:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS