TOP նոր
» » » Վրացիները հայկական հուշարձանները վրացականացնելու սև գործն անում են նաև Արևմտյան Հայաստանում. Ս. Կարապետյան

Վրացիները հայկական հուշարձանները վրացականացնելու սև գործն անում են նաև Արևմտյան Հայաստանում. Ս. Կարապետյան

21-10-2013, 14:27 Դիտումներ: Այլ » Մշակույթ
21 Հոկտեմբեր 2013, 14:27 - NovostiNK
Վրացիները հայկական հուշարձանները վրացականացնելու սև գործն անում են նաև Արևմտյան Հայաստանում. Ս. ԿարապետյանՀայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը վերջին ամիսներին երկու անգամ այցելել է Արևմտյան Հայաստան: Հուլիսին հուշարձանագետը եղել է Սասունի կենտրոնական Տալվորիկ գավառի 36 գյուղերում: «Շատ հետաքրքիր էր, դրանք տեսնելու բաներ են, ես ոչ կարող եմ պատմել, ոչ նկարագրել: Մինչև հիմա թեև մահմեդական բնակչությամբ, բայց զուտ հայաբնակ գյուղ կար: Պիտի տեսնեիք իրենց ոգևորությունը, զգուշավորությունը և մեր փոխանցած բառարանով արդեն իսկ հայերեն սովորելը: Մենք ուղղակի գանձեր ունենք Արևմտյան Հայաստանում՝ ի դեմս մեր ազգակիցների փշրանքների, որ պիտի իրենց սնուցենք: Կրակը կա, յուղ լցնող է հարկավոր»,- ասաց նա:

Հուշարձանագետը եղել է նաև Մարաթուք լեռան գագաթին մոտ 3000 մետր բարձրության վրա գտնվող երկխորան Սուրբ Աստվածածին եկեղեցում: Այն մինչ հիմա կիսավեր վիճակում կանգուն է: Սամվել Կարապետյանը հայտնեց, որ այցելել են նաև Բարդուղիմեոս առաքյալի վանքը, ուր մի քանի անգամ փորձել են գնալ, բայց չի հաջողվել: «Իրանի սահմանին մոտ գտնվող ներկայիս Բաշկալեի շրջանն է, պատմական Աղբակ գավառը: Նախկինում զինվորական հենակետ կար այնտեղ, չէինք կարողանում գնալ, բայց լուր ունեինք, որ այլևս այտնեղ չէին, գնացինք, մի ամբողջ օր աշխատեցինք»,- ասաց նա:

Հուշարձանագետի խոսքով՝ շատ տպավորիչ է Մեծ Մասիսի մեզ նայող փեշին պատմական Ակոռի գյուղի գերեզմանոցը, այդտեղ մոտ 80 կանգուն խաչքարեր կան և 60-70 արձանագրություն: «Եզակի հնավայր է ամբողջ Արևմտյան Հայաստանում պահպանվածության առումով, քանի որ մյուսները պետական մակարդակով բնաջնջվել են: Ենթադրում եմ, որ հրաշքներով մեզ է հասել, քանի որ այտնեղ ամերիկացի զինվորների հենակետ կա, նրանց աչքի առաջ չեն կարողացել բնաջնջել»,- ասաց նա:

Սեպտեմբերին հիմնադրամը եղել է պատմական Մեծ Հայքի Գուգարք նահանգի շրջանում: «Ներկայումս կարծես տրոհված լինի նահանգը երեք պետությունների մեջ՝ Լոռվա մեծ մասը Գուգարքն է, ավելի մեծ մասը Վրաստանում է՝ Մառնելուլիից սկսած, Ծալկա, Ջավախքի երկու շրջանները: Կա նաև Թուրքիային բաժին հասած Գուգարքի գավառները՝ Կղարճք, Շարշեթ, Արդվին, Արտանուճ և հարակից շրջանները»,- ներկայացրեց Սամվել Կարապետյանը:

Հուշարձանագետը պատմեց, որ իրենք Թուրքիային անցած Գուգարքում եղել են երկու շաբաթ. «Այստեղ էլ մի ցավալի դրվագ կար, բոլոր կարևոր հնավայերում ամեն մի հուշարձանի մոտ կար եռալեզու ցուցանակ ՝ թուրքերեն, անգլերեն, վրացերեն: Մենք գիտենք, որ գոնե մինչև 1915-18թթ այդ շրջաններում մոտ մեկ տասնյակի չափ հայաբնակ գյուղեր ու քաղաքներ կային, բոլորն էլ անշուշտ ոչնչացան: Տանձուտ գյուղը միակն էր, ուր կար եկեղեցի՝ վրան ցուցանակ, որ դա հայերի միակ հուշարձանն է: Այն 1840-ականներին կառուցված էր, երևի որ միջնադարից չէր գալիս, մտածել են՝ սա էլ բաշխենք հայերին: Ակնհայտ կեղծիք էր, որովհետև այդ շրջանում բազմաթիվ հայկական հուշարձաներ կան»:

Սամվել Կարապետյանն անդրադարձավ նաև Ենի Ռաբաթ գյուղում կանգուն եկեղեցուն, որի արևմտյան ճակատի վրա մի գրություն կա: Նա պատմեց, որ տեղացի մի թուրք մոտեցել է իրենց՝ թե եկեք մի բան ցույց տամ, տեսեք հայերե՞րն է, թե՝ վրացերեն: «Ասաց, որ ինչ-որ մեկը տարիներ առաջ այդ հատվածը քերել է: Թուրքը նաև ասաց, որ հիմա վրացիները տիրություն են անում եկեղեցուն, բայց մենք մեր պապերից լսել ենք, որ հայկական է: Այդտեղ գրված է արձանագրություն՝ «Քրիստոսի ծառա Հովհաննես»: Մենք իհարկե դա իմացանք հետո, քանի որ արդեն ընթեռնելի չէր արձանագրությունը: Բարեբախտաբար, տարիներ առաջ մի ֆրանսիացի տեսել է և նկարել, ինչի շնորհիվ ճանաչեցինք այն»,- պատմեց հուշարձանագետը:

Նա ընդգծեց, որ հայկական հուշարձանները, որ արդեն տասնյակ տարիներ քերվում, ջնջվում են Վրաստանի տարածքում, վրացական խմբերը նույն սև գործն անում են նաև Արևմտյան Հայաստանում:

Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS