TOP նոր
» » » «Արցախյան պատերազմն ու մեր հերոս զինվորները» ցուցահանդեսը՝ ՆԱՄ-ում

«Արցախյան պատերազմն ու մեր հերոս զինվորները» ցուցահանդեսը՝ ՆԱՄ-ում

13-06-2016, 11:59 Դիտումներ: Այլ » Մշակույթ
13 Հունիս 2016, 11:59 - NovostiNK
«Արցախյան պատերազմն ու մեր հերոս զինվորները» ցուցահանդեսը՝ ՆԱՄ-ում

«Նարեկացի» արվեստի միությունում այսօր կբացվի Լևոն Աթոյանցի լուսանկարների ցուցահանդեսը, որը ներկայացնում է 90-ականների պատերազմական իրողությունները:

ՆԱՄ-ից տեղեկացրեցին, որ ցուցահանդեսին կներկայացվեն նաև օպերատոր, լուսանկարիչ Հակոբ Պողոսյանի՝ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում իրենց մարտական ոգին և քաջությունը ցուցաբերած զինվորների լուսանկարները:

Միջոցառման սկզբում կցուցադրվի Լևոն Աթոյանցի նկարահանած «Որտե՞ղ էիր, մա՛րդ աստծո» ֆիլմից մի հատված: Որպես օպերատոր 1994 թվականին մեկնելով Արցախ՝ Լևոն Աթոյանցի դարձել է Արցախյան պատերազմի վավերագրողներից մեկը:

«Արցախյան պատերազմն ու մեր հերոս զինվորները» ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 19-ը: Մուտքն ազատ է:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS