TOP նոր
» » » Արամ Խաչատրյանի անձնական կահույքի մասերը վերադարձվում են տուն-թանգարան

Արամ Խաչատրյանի անձնական կահույքի մասերը վերադարձվում են տուն-թանգարան

20-03-2017, 12:02 Դիտումներ: Այլ » Մշակույթ
20 Մարտ 2017, 12:02 - NovostiNK
Արամ Խաչատրյանի անձնական կահույքի մասերը վերադարձվում են տուն-թանգարան

Մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին պատկանող մի քանի իր կրկին իրենց հանգրվանն են գտնելու Երևանում՝ կոմպոզիտորի տուն-թանգարանում: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանից հայտնում են, որ այդ իրերը Լատվիայից են բերվելու Հայաստան:

Թբիլիսիում ծնված ու հասակ առած Նինա Մերեշնիկովան աշխատում էր Երևանի ակնաբուժական կլինիկաներից մեկում։ Թիֆլիսի Արղության վարժարանում նա սովորել էր Արամ Խաչատրյանի հետ: Խաչատրյանի արվեստի մեծ երկրպագուն էր և ընտանիքի բարեկամը, իսկ տուն-թանգարանի ստեղծումից հետո` նաև տուն-թանգարանի բարեկամը: Արամ Խաչատրյանը նրան նվիրել էր իր կահույքի մի քանի կտոր, որոնցից երկուսը Մերեշնիկովան նվիրել էր տուն-թանգարանին, իսկ մյուս երեքը (2 աթոռ և 1 պահարան)` իրեն բուժող բժշկին:

Հետագայում այդ իրերը հայտնվել էին Լատվիայում՝ խոշոր մի կոլեկցիոների մոտ: Թանգարանի գլխավոր ֆոնդապահը, որը բազմիցս է եղել Մերեշնիկովայի բնակարանում, հաստատել է, որ դրանք այդ նույն իրերն են:

ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս պարոն Արմեն Ղասաբօղլյանի նախաձեռնությամբ այդ իրերը Արամ Խաչատրյանի տուն- թանգարան են վերադառնում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS