TOP նոր
» » » Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը Երևանում համերգով հանդես կգա

Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը Երևանում համերգով հանդես կգա

13-06-2017, 12:15 Դիտումներ: Այլ » Մշակույթ
Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը Երևանում համերգով հանդես կգա

13 Հունիս 2017, 12:15 - NovostiNK
«Երևանյան հեռանկարներ» 18-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Երևան կժամանի Ռուսաստանի պետական ակադեմիական Պ.Ի. Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը` հռչակավոր մաեստրո Վլադիմիր Ֆեդոսեևի ղեկավարությամբ:

Հունիսի 15-ի ժամը 19:30 համերգի ծրագրում կհնչեն Պ.Ի. Չայկովսկու հինգերորդ Սիմֆոնիան, Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը և այլ ստեղծագործություններ:

Իբրև մենակատար՝ նվագախմբի հետ ելույթ կունենա հայ երիտասարդ, տաղանդաշատ ջութակահարուհի՝ Դիանա Ադամյանը:

«Երևանյան հեռանկարներ» 18-րդ միջազգային երաժշտական փառատոնն անց է կացվում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՀՀ Մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS