TOP նոր
» » » «Զվարթնոց»-ում կցուցադրվի «Ամադեուս» ֆիլմը

«Զվարթնոց»-ում կցուցադրվի «Ամադեուս» ֆիլմը

29-07-2017, 12:36 Դիտումներ: Այլ » Մշակույթ
29 Հուլիս 2017, 12:36 - NovostiNK
«Զվարթնոց»-ում կցուցադրվի «Ամադեուս» ֆիլմը

Այսօր ժամը 20:30-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի բացօթյա կինոսրահում ցոււցադրվելու է ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն կինոնկարների շարքին դասված (զբաղեցրել է 53-րդ տեղը), 8 «Օսկար», 4 «Ոսկե գլոբուս» մրցանակների ու մի քանի այլ հեղինակավոր պարգևների արժանացած «Ամադեուս» ֆիլմը: Այս մասին հայտնում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:

1984 թ. ռեժիսոր Միլոշ Ֆորմանի նկարահանած կինոնկարի հիմքում երգահան Անտոնիո Սալիերիի կողմից Ամադեուս Մոցարտի նկատմամբ տածած նախանձի և այդ պատճառով նրա թունավորման պատմությունն է։

Տոմսի արժեքը 500 ՀՀ դրամ է:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS