TOP նոր
» » » «Զվարթնոց»-ում կբեմականացվի հայկական ավանդական հարսանիք

«Զվարթնոց»-ում կբեմականացվի հայկական ավանդական հարսանիք

5-08-2017, 12:52 Դիտումներ: Այլ » Մշակույթ
5 Օգոստոս 2017, 12:52 - NovostiNK
«Զվարթնոց»-ում կբեմականացվի հայկական ավանդական հարսանիք

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում oգոստոսի 10-ին հարսանեկան արարողություն է նախատեսված: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և «Տերյան» մշակութային կենտրոնի նախաձեռնած յուրօրինակ միջոցառումը հայկական հարսանիքի բեմականացում է` իր բոլոր ավանդույթներով:

ՊՈԱԿ-ի տեղեկացմամբ, հայկական տարազներով հարս ու փեսան, հարսնաքույրը, մակարապետն ու քավորը կներկայացնեն ավանդական հայկական հարսանիքի ինչ-որ տեղ նաև մոռացված տարրերը:

Արգելոց-թանգարանի տարածքը կզարդարվի հայկական մոտիվներով` գորգեր, կճուճներ, կհնչի հայկական ավանդական երգ, երաժշտություն`զուռնա-դհոլով:

Միջոցառմանը իրենց կատարումներով հանդես կգան «Կարին»-ը (գեղ. ղեկավար` Գագիկ Գինոսյան), «Ոստան» ավանդական երգ ու պարի անսամբլը (գեղ. ղեկավար` Գ. Աբելյան-Բադալյան), Ռ. Հարոյանի անվան «Մասունք» ազգագրական երգի-պարի համույթը (համաղեկավարներ` Լ. Մկրտչյան և Հ. Անանյան):

Միջոցառման բեմադրող ռեժիսորն է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արմեն Մանուկյանը:

Հիշեցնենք, որ «Զվարթնոցը» 2014 թվականին վարձակալությամբ տրամադրել էին իսկական հարսանիքի համար, ինչը մեծ դժգոհություն ու բողոք բարձրացրեց հասարակության մեջ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS