TOP նոր
» » » Մոսկվայի տանը տեղի կունենա Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը

Մոսկվայի տանը տեղի կունենա Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը

21-08-2017, 12:17 Դիտումներ: Այլ » Մշակույթ
21 Օգոստոս 2017, 12:17 - NovostiNK
Մոսկվայի տանը տեղի կունենա Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը

Օգոստոսի 26-ին՝ժամը 19:00-ին, մշակութային-գործարարկենտրոն «Մոսկվայիտանը» (հասցե-Երևան, Արգիշտիփողոց, 7) տեղի կունենա հայ ծագումով ռուսաստանաբնակ հայտնի գրող Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Թարգմանությունը՝ Նաիրա Խաչատրյանի:

Գիրքը լույս է տեսել «Օրակուլ» հրատարակչությունում՝ ռուս գեղարվեստական և ինտելեկտուալ գրականության թարգմանություններին աջակցող Միխայիլ Պրոխորովիհի մնադրամի Transcript միջազգային նախագծի շրջանակներում: 2016 թվականին գիրքն արժանացել է Ռուսաստանի ամենահեղինակավոր մրցանակներից մեկին՝ «Յասնայա Պոլյանա»-ին (ЯснаяПоляна), որը հիմնադրվել է 14 տարի առաջ Լ.Ն. Տոլստոյի տուն-թանգարանի և SamsungElectronics ընկերության կողմից:

ՀանձնաժողովիանդամներիկարծիքովՆարինեԱբգարյանիվիպակումհայկականհողնուգյուղըպատկերվածենանհավանականճշգրտությամբևգեղակերտությամբ:

«Նարինե Աբգարյանի անունը քաջ հայտնի է ընթերցող հասարակությանը: Հավատարիմ մնալով գրականության արարման կանոններին, իր հողին ու նրա ճակատագրին՝ այս նոր վիպակում հեղինակի գրիչը դառնում է գեղակերտ ու սիրառատ: «Երկնքից երեք խնձոր ընկավ» գիրքը բարության, լույսի ու սիրո մասին է: Աբգարյանը յուրովի է արտահայտել ֆիզիկական, արևային, հոգեկան և մարդկային լույսի իր զգացողությունը: Հրաշալի ռուսերենը և ռուս դասական գրականությանը պատկանելը գիրքը դարձնում են կարևոր իրադարձություն»,- նշել է գրական մրցանակի հանձնաժողովի անդամ Ալեքսեյ Վառլամովը:

Նարինե Աբգարյանը ծնվել է Տավուշի մարզի Բերդ քաղաքում: Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվագիտական համալսարանում, որից հետո տեղափոխվել է Մոսկվա: Նրա գրական ուղին սկսվել է կենդանի հանդեսում (ЖЖ) գրառումներից, իսկ իսկական ճանաչումը ստացավ ինքնակենսագրական «Մանյունյա» վիպակի լույսաշխարհ գալուց անմիջապես հետո: «Երկնքից երեք խնձոր ընկավ» գիրքը պատմություն է բարձր սարերում ծվարած մի գյուղի և նրա փոքրաթիվ բնակիչների մասին, որոնցից յուրաքանչյուրը մի քիչ խենթ է, մի քիչ փնթփնթան, և որոնցից յուրաքանչյուրի հոգում թաքնված են իրական գանձեր:

«Երկնքից երեքխնձոր ընկավ» գրքի նկարազարդումների հեղինակը Սոնա Աբգարյանն է, հայերեն տարբերակի կազմի համար օգտագործվել է հայ ժամանակակից հայտնի նկարիչ Հասմիկ Ավետիսյանի նկարները:


NovostiNK.ru

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS