TOP նոր
» » » Երևանյան 11-րդ երաժշտական փառատոնի մեկնարկը տալու են Կարբոնարեն և Մալոֆեևը

Երևանյան 11-րդ երաժշտական փառատոնի մեկնարկը տալու են Կարբոնարեն և Մալոֆեևը

6-09-2017, 12:54 Դիտումներ: Այլ » Մշակույթ
6 Սեպտեմբեր 2017, 12:54 - NovostiNK
Երևանյան 11-րդ երաժշտական փառատոնի մեկնարկը տալու են Կարբոնարեն և Մալոֆեևը

Երևանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնը մեկնարկում է սեպտեմբերի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կայքից տեղեկանում ենք, որ բացման երեկոյի հյուրերն են իտալացի կլարնետահար Ալեսանդրո Կարբոնարեն և ռուսաստանցի պատանի վիրտուոզ դաշնակահար Ալեքսանդր Մալոֆեևը: Դիրիժորն է Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորը Էդուարդ Թոփչյանը։ Համերգին հնչելու է Մոցարտի, Չայկովսկու, Բորոդինի ստեղծագործություններից:

Փառատոնն իրականացվում է ՀՀ Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Ալեքսանդր Չաուշյանը և Էդուարդ Թոփչյանը: Փառատոնը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 17-ը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS