TOP նոր
» » » «Yerevan Jazz Fest 2017»-ը կհյուրընկալի ջազի գերաստղեր դարձած երաժիշտների

«Yerevan Jazz Fest 2017»-ը կհյուրընկալի ջազի գերաստղեր դարձած երաժիշտների

12-10-2017, 12:18 Դիտումներ: Այլ » Մշակույթ
12 Հոկտեմբեր 2017, 12:18 - NovostiNK
«Yerevan Jazz Fest 2017»-ը կհյուրընկալի ջազի գերաստղեր դարձած երաժիշտների

Արդեն երկու տարի է, ինչ Ջազի հայկական ասոցիացիան կազմակերպում է «Yerevan Jazz Fest» ամենամյա միջազգային փառատոնը: Կազմակերպիչները տեղեկացրեցին, որ «Yerevan Jazz Fest 2017»-ը կմեկնարկի հոկտեմբերի 26-ին, իսկ փակման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 3-ին:

«Yerevan Jazz Fest 2017»-ը նվիրված է հայտնի Zilidjian բրենդի հիմնադիր Ավեդիս Զիլիդջյանին, ով սկիզբ է դրել համաշխարհային ճանաչում ունեցող հարվածային գործիքների ծնծղաների արտադրությանը:

Կազմակերպիչների խոսքով, փառատոնն այս տարի լինելու է էլ ավելի մասշտաբային և կհյուրընկալի ջազի գերաստղեր դարձած երաժիշտների, ովքեր բեմ կբարձրանան հայ ջազմենների հետ միասին: Այս տարի Երևան կայցելեն մեգաաստղեր Մարկուս Միլլերն ու Գոնսալո Ռուբալկաբան:

Փառատոնի բացումը տեղի կունենա հոկտեմբեր 26-ին Մարզահամերգային համալիրում, ելույթ է ունենալու Մարկուս Միլլերն ԱՄՆ-ից:

Հոկտեմբեր 29-ի համերգը կկայանա Ա. Խաչատրյանի անվան համերգասրահում, ելույթ կունենա Հայաստանի պետական ջազ նվագախումբը (գեղ. ղեկավար Արմեն Հյուսնունց), Լևոն Մալխասյանը, Իգոր Բուտմանը (Ռուստաստան), Անի Արզումանյանը (Ֆրանսիա), Աննա Վարդազարյանը:

Հոկտեմբեր 30-ին փառատոնային համերգը կկայանա Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոնում, ելույթ կունենա Լևոն Մալխասյանը, Ալեքսիս Ավագյանը (Ֆրանսիա), «Միքայել Ոսկանյան և ընկերներ» խումբը, Վազգեն Ասատրյանը, Լուսինե Սարգսյանը:

Նոյեմբեր 1-ին Ա. Խաչատրյանի անվան համերգասրահում հանդես կգա Արտո Թունջբոյաջյան և Armenian Navy Band-ը, Արտակ Ներսիսյանը, Մարինե Հակոբյանը, Պակո Սառը (Սենեգալ):

Փառատոնի փակման համերգը կկայանա Ա. Խաչատրյանի անվան համերգասրահում Գոնսալո Ռուբալկաբայի (Կուբա), Վահագն Հարապետյան կվինտետի, Ալեքսիս Ավագյանի ( Ֆրանսիա) մասնակցությամբ կայանալիք համերգով:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS