TOP նոր
» » » «Եվա» ֆիլմն ընդգրկվել է Օսկար մրցանակաբշխության նախընտրական ցանկում

«Եվա» ֆիլմն ընդգրկվել է Օսկար մրցանակաբշխության նախընտրական ցանկում

16-10-2017, 12:09 Դիտումներ: Այլ » Մշակույթ
16 Հոկտեմբեր 2017, 12:09 - NovostiNK
«Եվա» ֆիլմն ընդգրկվել է Օսկար մրցանակաբշխության նախընտրական ցանկում

Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է Օսկար ամենամյա մրցանակաբաշխության 90-րդ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար հաստատված հայտերի ցանկը, որում ընդգրկված է նաև Հայաստանը, տեղեկացնում են Հայկական ազգային կինոակադեմիայից։

Հայկական ազգային կինոակադեմիան տվյալ անվանակարգի համար այս տարի ընտրել էր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմը:

Ամերիկյան կինոակադեմիայի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար այս տարի ռեկորդային թվով երկրներ են հայտեր ներկայացրել՝ 92 երկիր, որոնցից 6-ը՝ պատմության մեջ առաջին անգամ:

Հայալեզու ֆիլմը Հայաստանի և Իրանի համատեղ արտադրություն է։ Կինոնկարը նկարահանվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» և «Ֆարաբի կինոյի հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ:

Կինոնկարը դրամատիկ պատմություն է կնոջ մասին, ով ուզում է մոռանալ տարիներ առաջ իր կյանքում տեղի ունեցած մութ ու ծանր պատմությունը։ Եվան դստեր հետ հեռանում է Երևանից, հաստատվում է Արցախում՝ ծանոթների մոտ։ Սակայն, անցյալը ամենուր հետապնդում է նրան։

Կինոնկարում նկարահանվել են Նարինե Գրիգորյանը, Շանթ Հարությունյանը, Մարջան Ավետիսյանը, Ռոզի Ավետիսյանը, Սերգեյ Թովմասյանը, Վրեժ Քասունին, Տիգրան Դավթյանը, Նանոր Պետրոսյանը, Էլենա Ադամյանը, Մարատ Դավթյանը և ուրիշներ։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS