TOP նոր
» » » Կոմպոզիտորների միության նախագահ է վերընտրվել Արամ Սաթյանը

Կոմպոզիտորների միության նախագահ է վերընտրվել Արամ Սաթյանը

30-10-2017, 12:51 Դիտումներ: Այլ » Մշակույթ
30 Հոկտեմբեր 2017, 12:51 - NovostiNK
Կոմպոզիտորների միության նախագահ է վերընտրվել Արամ Սաթյանը

Նախօրեին կայացել է Հայաստանի կոմպոզիտորների միության 15-րդ համագումարը, որի շրջանակներում տեղի է ունեցել նաև Միության նախագահի ընտրությունը: Միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ է վերընտրվել Արամ Սաթյանը՝ 56/28 ձայների հարաբերակցությամբ առավելություն ստանալով Վարդան Աճեմյանի նկատմամբ:

Միության կայքից տեղեկանում ենք, որ ՀԿՄ 14-րդ համագումարը կայացել էր 2013 թ-ի հոկտեմբերի 27-28-ին, որի շրջանակներում Միության նոր նախագահ էր ընտրվել կոմպոզիտոր Արամ Սաթյանը՝ 44/42 ձայների հարաբերակցությամբ առավելություն ստանալով Միությունը 22 տարի ղեկավարած կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի նկատմամբ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS