TOP նոր
» » » Գյումրիում բացվելու է բարեգործական ցուցահանդես` նվիրված երկրաշարժի 25-րդ տարելիցին

Գյումրիում բացվելու է բարեգործական ցուցահանդես` նվիրված երկրաշարժի 25-րդ տարելիցին

26-11-2013, 10:18 Դիտումներ: Այլ » Մշակույթ
Գյումրիում բացվելու է բարեգործական ցուցահանդես` նվիրված երկրաշարժի 25-րդ տարելիցին
26 Նոյեմբեր 2013, 10:18 - NovostiNK
Գյումրիի քաղաքային պատկերասրահում դեկտեմբերի 7-ին բացվելու է հայ կերպարվեստագետների ցուցահանդես` նվիրված 1988 թ. երկրաշարժի 25-րդ տարելիցին: Ցուցահանդեսը բարեգործական է. յուրաքանչյուր ստեղծագործության վաճառքից ստացված գումարի 70 տոկոսը տրամադրվելու է Գյումրիի մանկական նկարչական դպրոցի վերականգնման աշխատանքներին, 30 տոկոսը` հեղինակներին: Չվաճառված աշխատանքները ցուցահանդեսի ավարտից հետո վերադարձվելու են հեղինակներին: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին Հայաստանի նկարիչների միությունից:

Նշենք, որ Գյումրիի Մերկուրովի անվան նկարչական դպրոցը 25 տարի առաջ ավերվել է երկրաշարժի հետևանքով և մինչև հիմա չունի իր շենքը:

Ցուցահանդեսը Գյումրիոււմ տևելու է մինչև դեկտեմբերի 20-ը, այնուհետև տեղափոխվելու է Երևան:
Ցուցահանդեսին մասնակցել ցանկացողները պետք է աշխատանքները ներկայացնեն մինչև դեկտեմբերի 1-ը` Երևանում` Նկարիչների միություն, Գյումրիում` քաղաքային պատկերասրահ:

Ցուցահանդեսին կարող են մասնակցել կերպարվեստի բոլոր ժանրերի ներկայացուցիչները Հայաստանից և արտերկրից:

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Հայաստանի նկարիչների միությունը, Գյումրիի քաղաքապետարանը և «Շիրակ» հայրենակցական միությունը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS