TOP նոր
» » » Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Հռոմում կղեկավարի Երեւանի 2800-ամյակին նվիրված տոնական համերգը

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Հռոմում կղեկավարի Երեւանի 2800-ամյակին նվիրված տոնական համերգը

18-09-2018, 10:41 Դիտումներ: Այլ » Մշակույթ
18 Սեպտեմբեր 2018, 10:41 - NovostiNK
Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Հռոմում կղեկավարի Երեւանի 2800-ամյակին նվիրված տոնական համերգը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը սեպտեմբերի 17-ին Հռոմի Teatro dell’Opera-ում ղեկավարելու է Երեւանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված տոնական համերգը։

«Արամ Խաչատրյան» խորագիրը կրող հանդիսավոր երեկոյի ընթացքում կհնչեն հայ կոմպոզիտորների՝ Կոմիտաս, Արամ Խաչատրյան, Էդգար Հովհաննիսյան, գործեր։ Որպես մենակատար հանդես կգա ջութակահար Հայկ Կազազյանը, ով կկատարի Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։

Կոմիտասի Վաղարշապատի պարը ստեղծագործությունը նվագախմբի հետ կներկայացնի դուդուկահար Կամո Սեյրանյանը։ Համերգը կազմակերպել է Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS