TOP նոր
» » » Կոմիտասը երկնքից ուղղություն է տալիս ինձ. Ճապոնացի դաշնակահարը Երևանում կատարեց Վարդապետի ստեղծագործությունները

Կոմիտասը երկնքից ուղղություն է տալիս ինձ. Ճապոնացի դաշնակահարը Երևանում կատարեց Վարդապետի ստեղծագործությունները

2-10-2018, 11:15 Դիտումներ: Այլ » Մշակույթ
2 Հոկտեմբեր 2018, 11:15 - NovostiNK
Կոմիտասը երկնքից ուղղություն է տալիս ինձ. Ճապոնացի դաշնակահարը Երևանում կատարեց Վարդապետի ստեղծագործությունները

Ճապոնացի դաշնակահար Կեյ Սաոտոմեն «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի շրջանակում հանդես եկավ մենահամերգով: Նա կատարեց Կոմիտասի «Յոթ պար» դաշնամուրային ստեղծագործությունը, Մոցարտի, Վերդիի, Լիստի, Շոպենի, Դեբյուսի և Գագիկ Հովունցի գործերը:

Վարդապետի 149-րդ տարեդարձին նվիրված համերգային ծրագիրն անցկացվեց հոկտեմբերի 1-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:

Կեյ Սաոտոմեի խոսքով՝ իրեն շատ հոգեհարազատ է հայկական մշակույթը և հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

«Անչափ ուրախ եմ, որ կրկին հնարավորություն ունեմ ելույթ ունենալու Հայաստանում: Երբ իմացա նախաձեռնության մասին, մեծ խանդավառությամբ ընդունեցի համաժողովին մասնակցելու հրավերը և շատ կարճ ժամանակում պատրաստեցի կոմիտասյան ստեղծագործությունները: Կոմիտաս ուսումնասիրելով` ես բացահայտեցի ինձ համար նոր աշխարհ, նոր զգացումներ: Երբ նոտաները ուղարկեցին և ուսումնասիրեցի, միանգամից հոգեհարազատ դարձան, և այսօր առաջին անգամ կատարեցի այստեղ: Հայկական հողի վրա առաջին քայլը դնելուց հետո զգացի ջերմություն, որը չեմ կարող բացատրել ոչ մի խոսքով, բայց շատ զգացմունքային ժողովուրդ են հայերը, և առաջին իսկ պահից զգացի Հայաստանի վառ գույները: Չեմ կարող նույնիսկ բառեր գտնել: Տպավորություն է` շատ եմ եղել այստեղ: Իսկ Կոմիտաս այնպես եմ նվագում, կարծես` Կոմիտասը երկնքից ուղղություն է տալիս: Զգում եմ այդ կապը Կոմիտասի հետ»,-նշեց դաշնակահարուհին:

«Կոմիտաս» միջազգային փառատոնի համերգային մասում ներկայացված են չորս երկրներ: Կլինեն մասնակիցներ Հայաստանից, Ֆրանսիայից, Բոլիվիայից Ճապոնիայից։ Փառատոնի շրջանակում Հայաստան են ժամանել դաշնակահարներ Կեյ Սաոտոմեն՝ Ճապոնիայից և Սերխիո Էսկալերան Բոլիվիայից: Գիտաժողով-փառատոնի առանձնահատուկ միջոցառումներից է Կոմիտասի «Պատարագ»-ի կատարումը Հառիճավանքում՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի արական կազմի մասնակցությամբ: Այն տեղի կունենա հոկտեմբերի 7-ին:

Միջազգային գիտաժողով-փառատոնը կեզրափակվի հոկտեմբերի 8-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում՝ Հայաստանի մանկական երգչախմբի համերգով:


Աղբյուրը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS