TOP նոր
» » » Կամերային նվագախումբը իր հիմնադիր Զարեհ Սահակյանցի 85-ամյակի առթիվ հանդես եկավ մեծ համերգով

Կամերային նվագախումբը իր հիմնադիր Զարեհ Սահակյանցի 85-ամյակի առթիվ հանդես եկավ մեծ համերգով

12-11-2018, 11:00 Դիտումներ: Այլ » Մշակույթ
12 Նոյեմբեր 2018, 11:00 - NovostiNK
Կամերային նվագախումբը իր հիմնադիր Զարեհ Սահակյանցի 85-ամյակի առթիվ հանդես եկավ մեծ համերգով

Հայաստանի պետական կամերային նվագախումը, հարգելով իր հիմնադիր Զարեհ Սահակյանցի վառ հիշատակը, նրա հոբելյանին նվիրված համերգային ծրագրով ներկայացավ: Երեկոյին հանդես եկան ջութակահար Նիկոլայ Մադոյանը, ալտահար և տրոմբոնահար Խուան Պարդոնը (Իսպանիա), քանոնահար Նարեկ Կազազյանը, ֆլեյտահարներ Մարի Լալայանցը և Լիա Հարությունյանը, ալտահար Մաքսիմ Նովիկովը (Ռուսաստան):

Համերգային ծրագիրն անցկացվեց նոյեմբերի 11-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հայաստանի պետական կամերային նվագախումբը ղեկավարեց դիրիժոր Հարություն Արզումանյանը:

Երաժիշտները և նվագախումբը համերգային ծրագրում հանդիսատեսին ներկայացրին Գեորգ Վագենզեյլի, Ծովինար Հովհաննիսյանի, Երվանդ Երկանյանի, Էդվարդ Միրզոյանի, Մաքս Ռեգերի ստեղծագործությունները:

Ալտահար Մաքսիմ Վենգերովը, թեև Հայաստանում բազմիցս հանդես է եկել համերգներով, սակայն Կամերային նվագախմբի հետ առաջին անգամ էր ելույթ ունենում: «Պրոֆեսիոնալ նվագախումբ է, շատ հաճելի էր համագործակցել: Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել Զարեհ Սահակյանցի 85-ամյակին նվիրված համերգին: Գիտեմ, որ Զարեհ Սահակյանցը երաժշտարվեստում շատ բան է արել: Գիտեմ նաև, որ ալտ է նվագել: Ինձ նրա մասին շատ բան է պատմել Սահակյանցի դուստրը՝ Սաթի Սպիվակովան»,-նշում է Մաքսիմ Նովիկովը:

Ջութակահար, դիրիժոր Զարեհ Սահակյանցը 1957-58 թվականներին եղել է Մոսկվայի կամերային նվագախմբի ջութակահար: 1958-ին վերադարձել է Հայաստան և ստանձնել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստերի պաշտոնը: Եղել է իր հիմնադրած Հայաստանի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը: Զարեհ Սահակյանցը իր վառ անհատականության և հեղինակության շնորհիվ կարողացավ իր շուրջը համախմբել մի խումբ նվիրյալ երաժիշտների, և կարճ ժամանակում Կամերային նվագախումբը ձեռք բերեց մեծ համբավ Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Սահակյանցի անձի և անվան հետ են կապված նվագախմբի բարձրաճաշակ գեղարվեստական ոճի ձևավորումը, ունկնդրի խանդավառ ընդունելությունը Հայաստանում, ԽՍՀՄ հանրապետություններում և արտերկրի համերգասրահներում: Նա մահացել է 1986 թվականի հունվարի 6-ին Երևանում: Սահակյանցի թողած կատարողական, ստեղծագործական հարուստ ավանդույթները ժառանգեցին ու շենացրին նվագախմբի հետագա գեղարվեստական ղեկավարները՝ Կոնստանտին Բաղդասարյանը, Ռուբեն Ահարոնյանը, Արամ Ղարաբեկյանը:

2011-ին նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր է նշանակվել Վահան Մարտիրոսյանը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS