TOP նոր
» » » Մշակութային արժեքները նմանվում են պահարաններում պահվող ռոկոկո բաժակներին. Փաշինյանի քննադատությունը

Մշակութային արժեքները նմանվում են պահարաններում պահվող ռոկոկո բաժակներին. Փաշինյանի քննադատությունը

30-01-2019, 10:17 Դիտումներ: Այլ » Մշակույթ
30 Հունվար 2019, 10:17 - NovostiNK
Մշակութային արժեքները նմանվում են պահարաններում պահվող ռոկոկո բաժակներին. Փաշինյանի քննադատությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր տիկնոջ Աննա Հակոբյանի հետ այցելել է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի համերգին եւ որոշակի դիտարկումներով կիսվել մշակութային կյանքի մասին:

«Երեկ Աննայի հետ գնացել էի Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի համերգին, նվիրված Կոմիտասի 150-ամյակին: Կոմիտասի 150-ամյակ, Ազգային ակադեմիական երգչախումբ, դիրիժոր՝ Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյան, հզորագույն համերգ: Եւ՝ կիսադատարկ դահլիճ:

Սա մեր մշակութային կյանքի եւ քաղաքականության իրական երեսն է. ում հարցնես՝ կասեն, որ Կոմիտասը, Չեքիջյանը, Ակադեմիական երգչախումբը մեզ համար ազգային արժեքներ են: Բայց համակարգը կառուցված է այնպես, որ այդ ազգային արժեքի հետ հնարավորինս քիչ մարդ շփվի, քիչ մարդ հարաբերվի:

Որովհետեւ՝ չէ՞ որ դա բարձր ազգային արժեք է, «ամեն մարդու խելքի բան չէ», կերպարվեստի գլուխգործոցները պետք է պահվեն թանգարանների «պադվալներում» (պահարաններում պահվող ռոկոկո բաժակների նման), որովհետեւ դրանք արժեք են եւ ոչ թե ամենօրյա կիրառման եւ յուրացման բովանդակություն: Թանգարաններ պետք է հնարավորինս քիչ մարդ գնա, կամ ընդհանրապես չգնա: Եւ այսպես շարունակ:

Հենց այս համակարգը վերացնելն է մեր մշակութային քաղաքականության նպատակը: Նոր Հայաստանում մարդն արվեստի, մշակույթի հետ պետք է իրական եւ մշտական հարաբերությունների մեջ լինի, ազգային արժեքները պետք է մոտ լինեն մարդուն՝ ծնողի, հարազատի, յուրայինի նման:

Եւ այս ընկալումը պետք է սերմանվի դպրոցից: Հենց այս խնդիրը, կամ խնդիրների այս համախումբը պետք է լուծի կրթության, գիտության եւ մշակույթի նախարարությունը», - ասված է Փաշինյանի գրառման մեջ:


Աղբյուրը՝ Armtimes.com

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS