TOP նոր
» » » Սերգեյ Սմբատյանը և Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբն իրականացնում են համատեղ ձայնագրություններ

Սերգեյ Սմբատյանը և Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբն իրականացնում են համատեղ ձայնագրություններ

3-04-2019, 12:09 Դիտումներ: Այլ » Մշակույթ
3 Ապրիլ 2019, 12:09 - NovostiNK
Սերգեյ Սմբատյանը և Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբն իրականացնում են համատեղ ձայնագրություններ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն օրերս գտնվում էր Մեծ Բրիտանիայում, որտեղ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի (London Symphony Orchestra, LSO) հետ մասնակցում էր ձայնագրությունների։ Ձայնագրությունները կատարվել են հանրահայտ Watford Colosseum-ում։ Ինչպես տեղեկացրեցին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից, սա Սերգեյ Սմբատյանի առաջին համագործակցությունը չէ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ:

Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի և մաեստրո Սմբատյանի ձայնագրությունների պրոդյուսերն է «Գրեմմիի» մրցանակակիր Քրիստոֆեր Ալդերը, ով իրականացնում է աշխարհի ամենահայտնի դասական երաժիշտների, կոլեկտիվների ձայնագրությունները: Նրա ձայնագրություններն արժանացել են մի շարք միջազգային մրցանակների և ներկայացված են ամենուր՝ աշխարհում դասական երաժշտության հավաքածուների վաճառքի լավագույն հարթակներում։

Սերգեյ Սմբատյանի և Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի հաջորդ ձայնագրությունը նախատեսված է այս տարվա հունիսի 4-ին։

Լոնդոնի սիմֆոնիկի և մաեստրո Սմբատյանի կատարմամբ ձայնասկավառակը թողարկվելու է հանրահայտ Naxos պիտակի ներքո:

Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբն աշխարհի լավագույն նվագախմբերից է։ Այն հիմնադրվել է 1904 թվականին և իր տեսակի մեջ առաջին նվագախումբն էր Մեծ Բրիտանիայում։ Նվագախմբի հետ սերտորեն համագործակցել են աշխարհահռչակ այնպիսի դիրիժորներ, ինչպիսիք են Կլաուդիո Աբբադոն, Լեոնարդ Բերնստայնը, Կարլ Բյոմը և այլք։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS