TOP նոր
» » » Հոբելյանական համերգ՝ նվիրված արվեստի վաստակավոր գործիչ Մարտուն Իսրայելյանի 75- ամյակին

Հոբելյանական համերգ՝ նվիրված արվեստի վաստակավոր գործիչ Մարտուն Իսրայելյանի 75- ամյակին

29-11-2013, 11:06 Դիտումներ: Այլ » Մշակույթ
29 Նոյեմբեր 2013, 11:06 - NovostiNK
Հոբելյանական համերգ՝ նվիրված արվեստի վաստակավոր գործիչ Մարտուն Իսրայելյանի 75- ամյակինԱյսօր Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Մարտուն Իսրայելյանի 75- ամյակին նվիրված համերգ: Համերգին կհնչի կոմպոզիտորի ստեղծագործությունները Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան), ջութակահար Անուշ Նիկողոսյանի, մեձո սոպրանո Գոհար Ազիզյանի կատարմամբ:

Ծրագրում կհնչեն Կոնցերտ ջութակի և լարային նվագախմբի համար, Տետր աշնանային երգերի (ըստ Վահան Տերյանի) մեձո սոպրանոյի և սիմֆոնիկ նվագախմբի համար սիմֆոնիան:
Հոբելյանական համերգ՝ նվիրված արվեստի վաստակավոր գործիչ Մարտուն Իսրայելյանի 75- ամյակին
Մ. Իսրայելյանը ծնվել է 1938թ. մարտի 25-ին, Լենինականում (Գյումրի): 1964թ. ավարտել է Գյումրու երաժշտական ուսումնարանը, 1969թ.` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը`Գ.Եղիազարյանի դասարանը: Դասավանդում է նույն հաստատությունում (1986թ-ից` պրոֆեսոր): Հեղինակել է բազմաթիվ երաժշտություններ` սիմֆոնիկ, կամերային նվագախմբերի, երգչախմբի, ֆլեյտայի, հոբոյի, դաշնամուրի, թավջութակի, ջութակի համար և այլն: Գրել է նաև կինոերաժշտություն` «Փարաջանով` վերջին գարունը» (1992թ.) և այլն: Նրա երաժշտությունը կատարվել է բազմաթիվ երկրներում` Արգենտինա, Ֆրանսիա, Վրաստան, Չեխիա, Գերմանիա, Իտալիա, Ռուսաստան, Շվեյցարիա, ԱՄՆ, Ուկրաինա և այլուր: Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամ է: 2010թ. արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը:Հոբելյանական համերգ՝ նվիրված արվեստի վաստակավոր գործիչ Մարտուն Իսրայելյանի 75- ամյակին

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS