TOP նոր
» » » Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթներ կունենա Իտալիայում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթներ կունենա Իտալիայում

8-10-2019, 11:32 Դիտումներ: Այլ » Մշակույթ
8 Հոկտեմբեր 2019, 11:32 - NovostiNK
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթներ կունենա Իտալիայում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հոկտեմբերի 13-ին ելույթներ կունենա Իտալիայում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լրատվական ծառայությունից, նվագախումբն Իտալիա է մեկնում Վինչենցո Բելլինիի անվան երաժշտական ասոցիացիայի հրավերով՝ մասնակցելու «Վինչենցո Բելլինի» փառատոնին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա երկու համերգով։ Որպես մենակատարներ ելույթ կունենան դաշնակահարներ Գլորիա Քամփաները և Ֆրեդի Քեմփը:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, հավատարիմ հայ կոմպոզիտորական արվեստը պրոպագանդելու իր առաքելությանը, Իտալիայում կկատարի Արամ Խաչատրյանի, Ղազարոս Սարյանի, Ջոն Տեր-Թադևոսյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդգար Հովհաննիսյանի, Էդվարդ Միրզոյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները:

Հյուրախաղերը տեղի են ունենում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS