TOP նոր
» » » Լեհաստանի մշակույթի նախարարությունը մեդալ է հանձնել Արման Պադարյանին

Լեհաստանի մշակույթի նախարարությունը մեդալ է հանձնել Արման Պադարյանին

22-11-2019, 12:10 Դիտումներ: Այլ » Մշակույթ
22 Նոյեմբեր 2019, 12:10 - NovostiNK
Լեհաստանի մշակույթի նախարարությունը մեդալ է հանձնել Արման Պադարյանին

Լեհաստանի Հանրապետության մշակույթի և ազգային ժառանգության նախարարությունն «Արժանիքների համար պատվավոր մեդալ» է հանձնել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր, «Հովեր» պետական կամերային երգչախմբի տնօրեն Արման Պադարյանին:

Մեդալն Արման Պադարյանին է փոխանցել ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը: Այն հանձնվել է Պադարյանին հայ-լեհական մշակութային հարաբերություններում մեծ ներդրման, մասնավորապես վերջին 12 տարվա ընթացքում երկու տասնյակից ավելի համերգ կազմակերպելու համար:

Այդ համերգները նպաստել են երկու երկրների կապերի սերտացմանը: Համերգներ կազմակերպվել են ոչ միայն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, «Հովեր» պետական կամերային երգչախմբի, այլև մի շարք լեհ երաժիշտների մասնակցությամբ՝ Հայաստանում և Լեհաստանում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS