TOP նոր
» » » Ռուսական թատրոնը Ամանորին կներկայացնի «Բարի ախորժակ, վագր» ներկայացումը

Ռուսական թատրոնը Ամանորին կներկայացնի «Բարի ախորժակ, վագր» ներկայացումը

21-12-2019, 21:59 Դիտումներ: Այլ » Մշակույթ
Ռուսական թատրոնը Ամանորին կներկայացնի «Բարի ախորժակ, վագր» ներկայացումը


21 Դեկտեմբեր 2019, 21:59 - NovostiNK
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը Ամանորին կներկայացնի «Բարի ախորժակ, վագր» ներկայացումը՝ ըստ անգլիացի հայտնի մանկագիր Դոնալդ Բիսեթի հեքիաթների: Ներկայացման բեմադրիչը ՀՀ վաստակավոր արտիստ Իռա Հարությունյանն է: Դոնալդ Բիսեթի հեքիաթները սիրված են ինչպես երեխաների, այնպես էլ մեծերի կողմից: Նրանք առանձնանում են նուրբ անգլիական հումորով: Հերոսները հիմնականում կենդանիներն են, որոնք ընկերություն են անում, օգնում են միմյանց, սովորեցնում են պատասխանատու լինել բռնած գործում:

Ռուսական թատրոնը Ամանորին կներկայացնի «Բարի ախորժակ, վագր» ներկայացումը


Ռուսական թատրոնը Ամանորին կներկայացնի «Բարի ախորժակ, վագր» ներկայացումը


Ներկայացման վերջում հեքիաթի հերոսներին հյուր կգան Ձմեռ պապն ու Ձյունանուշը:

Ներկայացման մեջ ընդգրկված են Լիանա Սևումյանը, Ելենա Վարդանյանը, Անտոն Աղաջանյանը, Ալեքսանդր Հայրապետով, Անուշ Սարգսյանը, Հռիփսիմե Նահապետյանը, Յուլյա Ժդանովան, Հայարփի Զուռնաչյան, Աննա Մանուչարյանը, Արեն Խաչատրյանը, Լև Նալբանդյանը, Գոռ Համբարձումյանը, Վազգեն Հովհաննիսյանը, Արման Մեժլումյանը, Գրիգոր Խոջոյանը: Ներկայացման բեմանկարիչը Արթուր Հարությունյանն է, զգեստների նկարիչը` Ինեսա Սևունցը, երաժշտական ձևավորումը՝ Իռա Հարությունյանի, խորեոգրաֆիան` Նունե Կիրակոսյանի: Ներկայացումների ցուցադրությունը կմեկնարկի դեկտեմբերի 22-ից:

Ռուսական թատրոնը Ամանորին կներկայացնի «Բարի ախորժակ, վագր» ներկայացումը

Ռուսական թատրոնը Ամանորին կներկայացնի «Բարի ախորժակ, վագր» ներկայացումը



NovostiNK

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS