TOP նոր
» » » Թումանյանի թանգարանում կնշվի բանաստեղծի 151-ամյակը

Թումանյանի թանգարանում կնշվի բանաստեղծի 151-ամյակը

7-02-2020, 11:56 Դիտումներ: Այլ » Մշակույթ
7 Փետրվար 2020, 11:56 - NovostiNK
Թումանյանի թանգարանում կնշվի բանաստեղծի 151-ամյակը

Հովհաննես Թումանյանի ծննդյան 151-ամյակի կապակցությամբ բանաստեղծի թանգարանի միջոցառումների օրակարգը հագեցած է լինելու: Բանաստեղծի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, միջոցառումները կսկսվեն առավոտյան 10:30-ին , հյուրասիրությամբ և կենացների մրցույթով: Ընթերցասերները կարող են մասնակցել Գրքերի տոնավաճառին: «Ռոտոնդա» ներառական թատերախմբումը հանդես կգա ներկայացմամբ, կկայանա «Ընտանեկան փոստարկղ» կրթական ծրագրի շնորհանդես:

Արդեն կեսօրին նախատեսված է «Սիրունի՜կ, սիրունի՜կ» և «Ձեր ծանոթները» մանկական բանաստեղծությունների գունազարդ գրքի շնորհանդեսը: «Կիկոսի մահը» և «Սուտլիկ որսկանը» ստեղծագործությունների հիման վրա ներկայացմամբ հանդես կգան Երևանի էստրադային և ջազային պետական քոլեջի սաները:

Տոնական օրը կամփոփվի «Տիեզերք» բենդի մենահամերգով:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS