TOP նոր
» » » Հեռանկարային համագործակցության լուրջ հայտ պետական երկու կառույցների կողմից

Հեռանկարային համագործակցության լուրջ հայտ պետական երկու կառույցների կողմից

26-08-2020, 09:43 Դիտումներ: Այլ » Մշակույթ
26 Օգոստոս 2020, 09:43 - NovostiNK
Հեռանկարային համագործակցության լուրջ հայտ պետական երկու կառույցների կողմից


Կորոնավիրուսի համաճարակի բռնկումից հետո՝ 2020 թ․մարտից Հայաստանում դադարեցվել է ֆիլմերի արտադրությունը (նկարահանումներ, հետարտադրություն)։ Հետևաբար, բոլոր այն կինոնախագծերը, որոնք արդեն ունեին պայմանավորվածություններ նկարահանումների համար՝ կանգնեցվել են։

Հայաստանի ազգային կինոկենտրոն-ից հայտնում են, որ ստեղծված իրավիճակը փոքրիշատե մեղմելու նպատակով կինոկենտրոնի (տնօրեն՝ Շուշանիկ Միրզախանյան) և Հայաստանի հանրային հեռուստաընկերության (խորհրդի նախագահ՝ Արա Շիրինյան) պատասխանատուները միավորվել են և միասնական ուժերով փորձելու են աջակցել «ՕՐԴԵՐ» արտադրող ընկերության նախագծին՝ ռեժիսոր Հայկ Օրդյանի, «Զուլալի» ֆիլմն ավարտին հասցնելու համար։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը համոզված է, որ երկու պետական կառույցների միջև նման համգործակցության այս փորձը ունենալու է դրական արդյունք։ Ավելին, նա գտնում է, որ այն պետք է դառնա շարունակական՝ ներառելով նաև այլ նախագծեր, որոնք գրավիչ կդառնան արտերկրի ներդրողների համա

Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը փաստել է, որ համագործակցության գաղափարը Հայաստանի ազգային կինոկենտրոնի ղեկավարինն է ամբողջապես, քանի որ նրա ուղարկած նամակ-առաջարկից հետո են սկսվել բանակցությունները։ Նա նշել է, որ իրենք մեծ պատասխանատվությամբ են ստանձնել այս համագործակցությունը, քանզի գիտակցում են, որ այսօր մեր պետության յուրաքանչյուր աջակցություն պետք է նպատակային լինի։

«Հանրայինի աջակցությունը ոչ միայն գեղարվեստական արտադրանք ունենալն է, այլ COVID-19-ը համավարակի տնտեսական հետևանքները վերացնելը։ Այս պարագայում աջակցել ֆիլմի ավարտմանը»-ասել է նա։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությունը ֆիլմին կազմում է 40 մլն դրամ, իսկ Հանրային հեռուստաընկերությանը՝ 20 մլն։ Բացի այդ, Հանրային հեռուստաընկերությունը ստանձնել է ֆիլմի տեղեկատվական և քարոզչական (PR)՝ աշխատանքները:

Ֆիլմի թողարկումը, որը նկարահանվում է հայկական ծագումով ռուսաստանցի գրող Նարինե Աբգարյանի «Զուլալի» վեպի հիման վրա, նախատեսված էր 2020 թվականի գարնանը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS