TOP նոր
» » » Երբ մշակույթը նպաստում է տեղական տնտեսության զարգացմանը. Տավուշում մեկնարկում է «Երևան ջազ ֆեստը»

Երբ մշակույթը նպաստում է տեղական տնտեսության զարգացմանը. Տավուշում մեկնարկում է «Երևան ջազ ֆեստը»

11-09-2020, 14:31 Դիտումներ: Այլ » Մշակույթ
11 Սեպտեմբեր 2020, 14:31 - NovostiNK
Երբ մշակույթը նպաստում է տեղական տնտեսության զարգացմանը. Տավուշում մեկնարկում է «Երևան ջազ ֆեստը»


Համավարակով պայմանավորված երկարատև դադարից հետո ջազի սիրահարները կարող են վայելել սիրելի երաժշտությունը «Երևան ջազ ֆեստի» շրջանակում, որն անցկացվելու է սեպտեմբերի 13-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Սորաններ» դենդրոպարկում:

«Թիկունքը՝ մշակույթ. անսահման ջազ սահմանում» խորագրով բացօթյա hամերգին հանդես են գալու Հայաստանի պետական ջազ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Արմեն Հյուսնունց), Վահագն Հայրապետյան Տրիոն, MVF Band-ը, The Birds Band-ը, The Rafael Petrossian Quintet-ը, Dialog music project-ը, Կարեն Գրիգորյան Տրիոն, Davit Melkonyan Group-ի Personal Opinion project-ը և Samvel Gasparyan Electric Trio-ն։

Սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ասաց, որ դժվար է բացատրել այս նախաձեռնության բարոյական, հոգեբանական ազդեցությունը, որովհետև այն գերազանցում է մեր ակնկալիքները: «Այս ծրագիրը սահմանամերձ համայնքների վրա նաև տնտեսական ներգործություն է ունենում, քանի որ յուրաքանչյուր համերգին հետևելու նպատակով Երևանից, ՀՀ տարբեր քաղաքներից Տավուշ են մեկնում բազմաթիվ քաղաքացիներ: Օրեր առաջ մարզպետն ասաց, որ լրջագույն խնդիր ունեն կապված սննդի վայրեր, հյուրատներ և սակավաթիվ հյուրանոցներում ազատ սենյակներ գտնելու հետ: Սա նշանակում է, որ մշակույթը նպաստում է տեղական տնտեսության զարգամանը»,-ընդգծեց Խզմալյանը:

Նրա խոսքով` «Երևան ջազ ֆեստը» Հայաստանի առաջատար միջազգային փառատոններից է: «Շատ կարևոր է, որ սահմանին կանգնած զինվորը վստահ լինի, որ իր ընտանիքն ապրում է մշակութային ժամանցով, որ իր զավակները հնարավորություն ունեն հաղորդակցվելու բարձրակարգ արվեստագետների հետ, մշակութային արժեքների հետ, ինչն էլ բարոյահոգեբանական ներուժ է սահմանում իր կյանքը վտանգող զինվորի համար»,-նշեց փոխնախարարը:

Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանն էլ խոստովանեց, որ մինչ այս փառատոնը ինքը չէր եղել Բերդ քաղաքում և կարծում է, որ մեծ բան է կորցրել: Նրա հավաստիացմամբ`ասոցիացիան հետևողական կլինի և այլ միջոցառումները կազմակերպելիս հաշվի կառնի ոչ միայն Տավուշի մարզը, այլև սահմանամերձ այլ մարզերը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS