TOP նոր
» » » Գեղարքունիքի մարզպետարանը և Երևանում Մոսկվայի տուն կենտրոնը կհամագործակցեն կրթամշակութային ոլորտում

Գեղարքունիքի մարզպետարանը և Երևանում Մոսկվայի տուն կենտրոնը կհամագործակցեն կրթամշակութային ոլորտում

17-09-2020, 12:11 Դիտումներ: Այլ » Մշակույթ
17 Սեպտեմբեր 2020, 12:11 - NovostiNK
Գեղարքունիքի մարզպետարանը և Երևանում Մոսկվայի տուն կենտրոնը կհամագործակցեն կրթամշակութային ոլորտում


Գեղարքունիքի մարզպետարանում համագործակցության հուշագիր ստորագրեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւ «Երեւանում Մոսկվայի տուն» կրթամշակութային կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը: Ինչպես նշված է հուշագրի դրույթներում, այն նպաստելու է հայ-ռուսական պատմամշակութային արժեքների պահպանությանն ու հանրահռչակմանը, կրթական ծրագրերի իրականացմանը:Հուշագրի ստորագրումից հետո Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը նշեց, որ համագործակցությունը երկու կողմերի համար էլ սպասված էր ու կարեւոր: «Գեղարքունիքի մարզը բազմաթիվ ոլորտներում շատ ամուր կապված է Ռուսաստանի Դաշնության հետ: Այնտեղ են ապրում եւ աշխատում մեր մարզի տասնյակ հազարավոր բնակիչներ, ովքեր գործունեություն են ծավալում պետական կառույցներում, շինարարության, արդյունաբերության ու գյուղատնտեսության մեջ, կրթամշակութային ու առողջապահական հիմնարկներում:Շատ կարեւոր է, որ մեր մարզում ավելի հանրահռչակվեն ռուսաց լեզուն ու մշակույթը, իրականացվեն կրթամշակութային բազմազան միջոցառումներ, որոնց մենք կաջակցենք բոլոր ուղղություններում:Մենք կարող ենք գրական-մշակութային արժեքները հանրահռչակել Գավառի պետական թատրոնի ուժերով՝ նպաստելով ռուս դրամատուրգների ստեղծագործությունների բեմականացմանը: Համագործակցության ծրագրերում կընդգրկվեն մարզի հանրակրթական ու արվեստի դպրոցները, մշակութային հաստատությունները, Ռուսաստանի Դաշնությունում գործունեություն ծավալած մեր հայրենակիցները: Կարծում եմ, որ հուշագրի բոլոր դրույթները շատ արագ ու արդյունավետորեն կյանքի կկոչվեն»,-նշեց Գնել Սանոսյանը:

«Երեւանում Մոսկվայի տուն» կրթամշակութային կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը նշեց, որ ինքը եւս հուշագիրը կյանքի կոչելու լավ հեռանկարներ է տեսնում, նույնիսկ գծված է ծրագրի առաջին լուրջ քայլերի քարտեզը: «Մենք մարզի 5 տարածաշրջաններում կազմակերպելու ենք ռուսաց լեզվի անվճար դասընթացներ: Ոսուցիչների կամ դասախոսների վարձատրությունը կհոգա մեր կազմակերպությունը:Ծրագրել ենք նաեւ ամեն տարի Գեղարքունիքի մարզում անցկացնել ռուս դասական գրողներին նվիրված մրցույթ-փառատոներ: Այս տարվա փառատոնը նվիրվելու է ականավոր բանաստեղծ Սերգեյ Եսենինին: Այն կայանալու է հոկտեմբերի կեսերին:Ռուսալեզու գեղարվեստական գրականությամբ կհարստացնենք մարզի դպրոցների գրադարանները: Այսօր գործընթացը սկսելու ենք Գավառ քաղաքի Սամվել Քոչարյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցից: Այդ դպրոցը հատուկ ենք ընտրել՝ արժեւորելու համար այն դերը, որ խաղացել է մեծանուն գիտնական Սամվել Քոչարյանը հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդման, միջազգային խաղաղության ապահովման գործում»,-ներկայացրեց Վահրամ Կարապետյանը: Հուշագրի ստորագրումից հետո երկու կողմերի ներկայացուցիչները ծաղիկներ խոնարհեցին Սամվել Քոչարյանի հուշարձանին, ապա այցելեցին Գավառ քաղաքի թիվ 1 հիմնական դպրոց եւ գրադարանին հանձնեցին ավելի քան 100 կտոր ռուսալեզու գեղարվեստական գրքեր:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS