TOP նոր
» » » Գրիգոր Խաչատրյանը և Մակիչ Մարգարյանը ստացան վաստակավոր արտիստի կոչում

Գրիգոր Խաչատրյանը և Մակիչ Մարգարյանը ստացան վաստակավոր արտիստի կոչում

21-09-2020, 17:48 Դիտումներ: Այլ » Մշակույթ
21 Սեպտեմբեր 2020, 17:48 - NovostiNK
Գրիգոր Խաչատրյանը և Մակիչ Մարգարյանը ստացան վաստակավոր արտիստի կոչում


Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի ռեժիսոր և դերասան Գրիգոր Խաչատրյանն ու Երևանի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի դերասան Մակիչ Մարգարյանը ստացան վաստակավոր արտիստի պատվավոր կոչումներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հիմք ընդունելով ՀՀ վարչապետի միջնորդությունը՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նրանց կոչումներ շնորհեց սեպտեմբերի 21-ին իր նստավայրում պարգևտրման հանդիսավոր արարողությանը:

Դերասանները կոչումները ստացան՝ անկախության տոնի առթիվ, թատերական արվեստի զարգացման գործում ունեցած վաստակի համար

Գրիգոր Խաչատրյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց. «Շատ շնորահակալ ենք, որ ՀՀ կառավարությունը մեր աշխատանքը նկատում է և գնահատում»:


Աղբյուրը՝ armenpress

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS