TOP նոր
» » » «Արմենիա» փառատոնի փակմանը հանդես կգա Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր կլարնետահարը

«Արմենիա» փառատոնի փակմանը հանդես կգա Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր կլարնետահարը

26-09-2020, 14:40 Դիտումներ: Այլ » Մշակույթ
«Արմենիա» փառատոնի փակմանը հանդես կգա Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր կլարնետահարը


26 Սեպտեմբեր 2020, 14:40 - NovostiNK
Սեպտեմբերի 28-ին ժամը 12.00, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում «Արմենիա» միջազգային փառատոնի շրջանակում տեղի կունենա դաշնակահար Անդրեյ Գուգնինի մենահամերգը։ Ծրագրում կհնչեն Յոզեֆ Հոֆմանի, Ալեքսեյ Շորի, Սերգեյ Պրոկոֆևի ստեղծագործություններից։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույնը օրը ժամը 19.30‚ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում տեղի կունենա «Արմենիա» միջազգային փառատոնի փակման երեկոն։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան թավջութակահար Նարեկ Հախնազարյանը‚ Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր կլարնետահար Անդրեաս Օտենսամերը։ Համերգը կղեկավարի դիրիժոր Մարիուս Ստրավինսկին։ Կհնչեն Պյոտր Չայկովսկու‚ Ալեքսեյ Շորի ստեղծագործություններից։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 24-28-ը Երևանում տեղի կունենա «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը։ Երաժշտասերները հնարավորություն կունենան ունկնդրելու դասական երաժշտության 5 համերգներ, որոնք կկայանան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS