TOP նոր
» » » Մեկնարկեց ամերիկյան վավերագրական ֆիլմերի ցուցաշարը. «Ցուցաշարի ընդհանուր թեման երիտասարդների ներուժի խթանումն է»

Մեկնարկեց ամերիկյան վավերագրական ֆիլմերի ցուցաշարը. «Ցուցաշարի ընդհանուր թեման երիտասարդների ներուժի խթանումն է»

28-10-2013, 22:36 Դիտումներ: Այլ » Մշակույթ
28 Հոկտեմբեր 2013, 22:36 - NovostiNK
Մեկնարկեց ամերիկյան վավերագրական ֆիլմերի ցուցաշարը. «Ցուցաշարի ընդհանուր թեման երիտասարդների ներուժի խթանումն է»«Մոսկվա» կինոթատրոնում «Բրուքլինյան ամրոց» ֆիլմի ցուցադրությամբ մեկնարկեց «Երիտասարդների ներուժը» ծրագրի շրջանակներում նախատեսված ամերիկյան ֆիլմերի ցուցաշար: Նշենք, որ ծրագիրն իրականացնում է ԱՄՆ դեսպանատունը ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ:

«Միջոցառման հետաքրքրական առանձնահատկություններից մեկն այն է, որ ներկայացված ֆիլմերը փաստագրական են և դրանցում ներկայացված են շարքային ամերիկացիները, ի տարբերություն հայտնի բլոգբաստերների»,- լրագրողներին ասաց Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:

24 ֆիլմեր ներկայացնող ցուցաշարից` «Բրուքլինյան ամրոց»-ը առաջինն է: «Ցուցաշարի ընդհանուր թեման երիտասարդների ներուժի խթանումն է, և այս ֆիլմն էլ ցույց է տալիս այն, որ կապ չունի, թե ինչ ընտանիքից ես սերում, ինչ հարևաններ ունես, երեխան ինքը պետք է կերտի իր ապագան, մյուս գործոնները չեն կարող ազդել: Սա կարևոր ուղերձ է նաև Հայաստանի համար»,- ասաց դեսպանը:

Ֆիլմի պրեմիերային ներկա է եղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Բրուքլինյան ամրոց» ֆիլմը ներկայացնում է ուշագրավ ու անհավատալի իրական պատմություն Նյու Յորքի Բրուքլին թաղամասի թիվ 318 հիմնական դպրոցի մասին, որն ի հեճուկս տիրող կարծրատիպերի՝ ունի երկրի լավագույն երիտասարդական շախմատի թիմը: Ֆիլմը պատմում է շախմատային թիմի 5 անդամների մասին, ովքեր սովորում են այս քաղաքային դպրոցում, որի սաները հիմնականում աղքատ ընտանիքների երեխաներ են, սակայն այս դպրոցն ազգային առաջնություններում իր տարած հաղթանակներով առաջինն է երկրի բոլոր դպրոցների շարքում: Ֆիլմն անդրադարձ է կատարում այն մարտահրավերներն, որ երեխաները դիմակայում են անձնական կյանքում և շախմատի տախտակի առաջ, պատմում է նրանց պարտությունների ցավի ու հաղթանակների բերկրանքի մասին:

«Բրուքլինյան ամրոցը» ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես շախմատի նկատմամբ սերը բազմապատկում է երեխաների ակնկալիքներն առ այն, թե ինչի է հնարավոր հասնել կյանքում: Եթե նրանք կարող են տիրապետել աշխարհի այս ամենադժվար խաղին, ապա կարող են անել նաև ցանկացած այլ բան:

«Առաջին ուշագրավ հանգամանք այն է, որ ֆիլմը պատմություն է դպրոցի մասին, որտեղ սովորում են աղքատ դպրոցի երեխաներ, սակայն շախմատում մեծ հաջողությունների են հասնում իրենց աշխատասիրության և վճռականության շնորհիվ: Կարծում եմ, այս ուղերձն արդիական է նաև հայ երիտասարդների համար, որպեսզի նրանք ջանք ու եռանդ չխնայեն իրենց նպատակներին հասնելու համար»,- ասաց «Բրուքլինյան ամրոց» ֆիլմի պրոդյուսեր Նելսոն Դելամաջիորեն:

Ֆիլմը կցուցադրվի Հայաստանի երեք խոշոր քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում և Վանաձորում:
«Երիտասարդների ներուժը» խորագրով այս ցուցաշարի մնացած 23 ֆիլմերը կներկայացվեն ԹՈՒՄՈ կենտրոնում:


Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS