TOP նոր
» » » «Պատերազմը չի լռել». Միհրան Ծառուկյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել

«Պատերազմը չի լռել». Միհրան Ծառուկյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել

7-12-2020, 09:38 Դիտումներ: Այլ » Մշակույթ
7 Դեկտեմբեր 2020, 09:38 - NovostiNK
«Պատերազմը չի լռել». Միհրան Ծառուկյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել


Միհրան Ծառուկյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ նվիրված հայ զինվորին, որը կոչվում է «Պատերազմը չի լռել»:

Խոսքերի և երաժշտության հեղինակը Րաֆֆի Ալթունյանն է: Գործիքավորումն արել է Բռդեն: Ռեժիսորը Կարեն Ամյանն է:

Տեսահոլովակում հիմնականում օգտագործվել են պատերազմի ժամանակ արված կադրեր, որոնք այդ օրերին հրապարակում էր «Զինուժ մեդիան»:

Այն սոցիալական ցանցերի իր հարթակներում հրապարակել է նաև ինքը երգիչը՝ գրելով. «Ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար մարտնչած մեր տղաների»:

Նշենք, որ Միհրան Ծառուկյանը շոու բիզնեսի այն աստղերից է, որը հաճախ է երգեր նվիրում հայոց բանակին և հայ զինվորին:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS